
Բաղդադի իշխանությունները չեն բացառում Իրաքյան Քրդստանի հետ համադաշնության ստեղծումը. Asharq Al-Awsat

Իրաքի համերկրային իշխանությունները չեն բացառում Իրաքյան Քրդստանի հետ համադաշնության ստեղծումը՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, որը պայմանավորված է քրդական ինքնավարության անկախության շուրջ հանրաքվեի անցկացմամբ:
Այս պնդումը տեղ է գտել հոկտեմբերի 9-ին Asharq Al-Awsat թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես հրատարակությանը հայտարարել է Իրաքյան Քրդստանի Քաղաքական ղեկավարության խորհրդի անդամ Աբդալա Վարաթին, «համադաշնության ստեղծման վերաբերյալ առաջարկությունը փոխանցել է երրորդը կողմը, որը ներկայացնում է քրդական ինքնավարության հետ հարեւան պետություն», նախաձեռնությանը «հավանություն են տվել Իրաքի խորհրդարանի առանձին քաղաքական խմբակցություններ եւ կառավարությունը», բայց այն «պաշտոնապես չի ներկայացվել»:
«Փաստաթղթում, Վարաթիի խոսքով, ընդգծվում էր, որ «համադաշնությունը ներկա պահին լավագույն լուծումն է Իրաքի քաղաքական իրադրության համար»: Սակայն, ինչպես նշել է քուրդ քաղաքական գործիչը, Էլբիլը կարողէ «Բաղդադի հետ համադաշնության ձեւավորումը քննարկել կենտրոնական իշխանությունների կողմից քրդական պետության ճանաչման դեպքում»: Բաղդադից պաշտոնական մեկնաբանություն դեռեւս չի հետեւել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: