2018թ. Վրաստանում կարող են անցկացվել վերջին համընդհանուր նախագահական ընտրությունները
2018թ. Վրաստանի նախագահը դարձյալ կարող է ընտրվել ընտրողների ուղղակի քվեարկության միջոցով, ինչից հետո երկրի առաջին դեմքը, հնարավոր է, կհաստատվի խորհրդարանի կողմից։
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Սեսիաշվիլիի տեղեկություններով՝ իշխող թիմը դիտարկում է երկրի նախագահի ընտրության այդ ուղին։
«Եթե մենք իսկապես ցանկանում ենք խորհրդարանական հանրապետություն և որպեսզի հիբրիդային համակարգ չլինի, այդ դեպքում նախագահի դերը իր տեսակի մեջ խորհրդանշական է, սակայն իշխանության հավասարակշռության շրջանակում նա կարևոր դեր ունի ճգնաժամերի ժամանակ։
Կարծում եմ՝ մենք հիբրիդային մոդելից պետք է անցում կատարենք խորհրդանական մոդելի, ինչը, բնականաբար, կփոխի նախագահի ընտության կարգը։
Հնարավոր է, մոտակա նախագահական ընտրություններում նախագահին կընտրի ժողովուրդը, իսկ հաջորդ ընտրությունների ժամանակ ուժի մեջ կմտնի այն, ինչը համապատասխանում է խորհրդարանական մոդելին, երբ նախագահին ընտրում է խորհրդարանը»,- հայտարարել է Սեսիաշվիլին։