Թուրք պաշտոնյայի ուշագրավ հայտարարությունը Դոհայում

«Թուրքիան այսօր» լրատվական թելեգրամյան ալիքը գրում է. «Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը Դոհայում Ալ Ջազիրայի ամենամյա ֆորումի ընթացքում ուշագրավ հայտարարություն է արել․ «Մեծ տերությունների միջև մրցակցությունը գնալով ավելի ու ավելի է գերակշռում գլոբալ օրակարգերում։ Այս միջավայրում անորոշությունն արդեն կառուցվածքային իրողություն է։

Պատերազմներն այլևս չեն սահմանափակվում մարտադաշտերի ֆիզիկական սահմաններով, այլ վարվում են նարատիվների միջոցով, թվային պլատֆորմների միջոցով և հասարակական կարծիքի կառավարումով»։

Ըստ էության, սա այն է, ինչ Թուրքիան և Ադրբեջանը իրականացնում են Հայաստանի դեմ»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728