ԱՄՆ փոխնախագահին Օլիմպիական խաղերի բացմանը դիմավորել են սուլոցներով. սա զարմացրել է Թրամփին
Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի մոտ բազմաթիվ ուսանողներ մասնակցել են ԱՄՆ ներգաղթի ծառայության դեմ բողոքի ակցիային: Ցույց է տեղի ունեցել նաև «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ տեղի էր ունենում 25-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը. հաղորդում են լրատվամիջոցները:
Միլանում Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին դիմավորել են ոչ թե ծափերով, այլ սուլոցով։ Երբ ամերիկյան թիմը մտել է մարզադաշտ Ralph Lauren-ի սպիտակ վերարկուներով, հանդիսատեսները ողջունել են մարզիկներին։ Բայց հենց որ էկրանները ցուցադրել են տրիբունան, որտեղ Վենսն ու նրա կինը՝ Ուշան էին թափահարում ԱՄՆ դրոշակները, հստակ սուլոց է լսվել։
Վաշինգտոնից արձագանքել են. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ զարմացել է պատահածից։
«Անսպասելի էր, մարդիկ նրան սիրում են։ Նա գտնվում է այլ երկրում, անկեղծ լինենք։ Այս երկրում (ԱՄՆ) նրան չեն սուլում»,- ասել է Թրամփը։
