Վիգեն Սարգսյանն ընտրվեց զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի նախագահ

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընտրվեց հիմնադրամի խորհրդի նախագահ, իսկ հիմնադրամի տնօրեն՝ ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը:

Հիմնադրամը բաղկացած է 9 հոգուց, որոնցից երեքին ընտրում է Կառավարությունը, երեքին՝ Կենտրոնական բանկը, իսկ մյուս երեքին՝ հասարակական կազմակերպությունները, ովքեր զբաղվում են զինծառայողների պաշտպանությամբ:

Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ խորհրդում առկա է մեկ թափուր տեղ, որը զբաղեցնելու է ընդդիմության ներկայացուցիչ: «Հարցը քննարկելով ընդդիմության հետ՝ նպատակահարմար ենք համարել դա թողնել խորհրդարանական ընտրություններից
հետո»,­«Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Վարուժան Ավետիքյանը ներկայացրեց 2017 թվականի բյուջեն: Այս տարվա համար նախատեսված է 1 միլիարդ 731 միլիոն դրամի ծախս, որը հաստատվեց խորհրդի կողմից:

Նիստի ընթացքում հաստատվեց նաեւ համապատասխան հաստիքացուցակը, որում ընդգրկված են հաշվապահի, կայքէջի պատասխանատուի, ռիսկերի կառավարչի եւ այլ հաստիքներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031