Թուրքիա մեկնող տուրիստների թվով առաջատարը նորից Ռուսաստանն է

2025թ․ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտն արձանագրել է պատմական բարձր ցուցանիշ․ 63 մլն 941 հազար միջազգային զբոսաշրջիկ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ հրապարակված տվյալների՝ Ռուսաստանի Դաշնությունը պահպանել է առաջին հորիզոնականը՝ ուղարկելով մոտ 6․90 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկ։

Երկրորդ տեղում է Գերմանիան, որի քաղաքացիները նույնպես ընդգծված մեծ հոսք են ապահովել, իսկ Միացյալ Թագավորությունը տեղ է գտել եռյակում (4․27 մլն տուրիստ)

Այս երեք պետություններից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների ակտիվությունը շեշտակի դեր է խաղացել Թուրքիայի տուրիզմի արագ աճի և տուրիզմից 65․2 մլրդ դոլարի հասնող ռեկորդային եկամուտների ձևավորման մեջ։

Հաղորդվում է նաև, որ Միացյալ Թագավորությունից տուրիստների թիվը վերջին տարիներին արագորեն աճել է, ինչն ընդգծում է անգլիացիների՝ Թուրքիայի նկատմամբ խորացող հետաքրքրությունը։ Իսկ հետաքրքրության հիմնական ուղղություններն են մշակութայինը, քաղաքայինը և գաստրոնոմիականը։

Տեսանյութեր

Լրահոս