Սամվել Ալեքսանյանը խոստացել է ամենաշատ ձայն բերողին 50 հազար դոլար տալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ թիվ 3 ընտրատարածքում առաջադրված պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մրցույթ է հայտարարել իր շտաբների միջեւ, թե ով ավելի շատ ձայն կբերի։ Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում հայտնված շտաբի ղեկավարը կստանա 50 հազար, 2-րդը՝ 40 հազար, 3-րդը՝ 30 հազար դոլար։

Այժմ Լֆիկ Սամոյի շտաբի ղեկավարներն օրուգիշեր, քափ-քրտինքի մեջ աշխատում են հանուն մրցանակի։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, այդ համայնքում Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդպիսի տեղեկություն ինքը չունի, նման խոսակցություններ իր ականջին չեն հասել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս