Բաժիններ՝

Տեխասում բացվում է Ջորջ Բուշ Կրտսերի նկարների ցուցահանդեսը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն զբաղվում է նկարչությամբ, նրա գործերը կարելի է տեսնել մարտի 2-ին ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում բացվող ցուցահանդեսում, տեղեկացնում են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Ցուցահանդեսում կներկայացվեն ամերիկացի այն վետերանների մոտավորապես հարյուր դիմանկարներ, որոնց հետ Բուշն անձամբ ծանոթացել է 2009 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո:

Հաղորդագրություններում նշվում է, որ այն բոլոր վետերանները, որոնց դիմանկարները պատկերել է ԱՄՆ-ի նախկին նախագահը, վիրավորվել կամ վնասվածքներ են ստացել Իրաքում և Աֆղանստանում Բուշի նախաձեռնած ռազմարշավների ընթացքում:
Նախկին նախագահի գործերը Տեխասում Բուշի նախագահական կենտրոնում հանրության համար մատչելի կլինեն մինչև այս տարվա հոկտեմբերի մեկը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031