
Յանուկովիչի մամուլի ծառայությունը հերքել է կնոջից բաժանվելու մասին Spiegel-ի տեղեկատվությունը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ծառայությունը հերքել է Յանուկովիչի և նրա կնոջ՝ Լյուդմիլայի բաժանման և նրա՝ նախկին խոհարարի քրոջ հետ բնակվելու մասին գերմանական Spiegel-ի տեղեկատվությունը՝ այն անվանելով ենթադրություն:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն, Ուկրաինայի նախկին առաջնորդի մամուլի ծառայությունը Spiegel-ի գլխավոր խմբագրին ուղղված իր նամակում նշել է Յանուկովիչի՝ թերթին տված հարցազրույցի արդյունքները ներկայացնող հոդվածում փաստական սխալների մասին:
«Հարցազրույցում խոսք է գնացել այն մասին, որ… «վարձկանների խմբի առջև խնդիր է դրված եղել ամսի 21-22-ի գիշերը սպանել Ուկրաինայի նախագահին և նրա քաղաքացիական կնոջը… »,- սակայն այլ բառեր Վիկտոր Յանուկովիչի ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ հարցազրույցում չի ասվել, Ձեր հոդվածի պնդումները Յանուկովիչի ընտանեկան կարգավիճակի մասին հանդիսանում են ոչ ավելի քան Ձեր ենթադրությունը», ասված է նամակում:
Մամուլի ծառայությունը պահանջել է հերքել այդ տեղեկատվությունը: