Կարապետ Գուլոյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, շաբաթ օրը Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաեւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան:

Ինչպես տեղեկացրել էինք, Գուլոյանը համակարգում է ՀՀԿ‐ի Կոտայքի մարզի շտաբը: ՀՀԿ‐ի մարզային շտաբները համակարգում են մարզպետները, եւ այդ օրը նա իր մյուս գործընկերների հետ միասին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու քննարկել ՀՀԿ‐ի նախընտրական գործունեությանը վերաբերող հարցերը:

Վերջինս, հիշեցնենք, օրեր առաջ հերքել էր մեր այն հրապարակումը, որ ինքն է համակարգելու ՀՀԿ‐ի շտաբը: «Ժամանակն այնքան արագ է փոխվում»,‐ երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը՝ հաստատելով որ Կարապետ Գուլոյանն է իրենց շտաբի պետը եւ այդ օրն էլ ներկա է եղել այդ հանդիպմանը:

Իսկ եթե Կարապետ Գուլոյանը Կոտայքի մարզում ՀՀԿ‐ի փոխարեն աշխատի «Ծառուկյան դաշինքի» համար, ի՞նչ են անելու իշխանությունները: «Եթե նմանատիպ դեպքեր արձանագրվեն, մենք կքննարկենք»,‐ պատասխանեց Ռուբեն Թադեւոսյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս