Հայաստանը ներկառուցվում է Ամերիկայի մարտական ուղեծրում՝ Չինաստանի և, հնարավոր է, Ռուսաստանի դեմ

Անցյալ տարի կալիֆոռնիական DeepSat ստարտափն ԱՄՆ ռազմաօդային ուժերի AFWERX նորարարական տեխնոլոգիաների գործակալության հետ շահեց 1,25 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր՝ գերցածր մերձերկրային ուղեծրում (VLEO) մոնիտորինգի հնարավորությունների մշակման համար, հիշեցնում են հայկական տելեգրամյան ալիքները։

«Դա DeepSat-ին հնարավություն կտա արագ մշակել և ստեղծել իր երկակի նշանակության արբանյակային խմբավորման նախատիպն իրական ժամանակում մշտական մոնիտորինգի համար, ինչը թույլ կտա լուծել ազգային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության անհետաձգելի խնդիրները, հատկապես՝ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և դրանից դուրս ծովային ոլորտում»,- ասվում է DeepSat-ի պաշտոնական կայքում:

«Մենք կենտրոնացած ենք լավագույն առևտրային պատրաստի վիզուալիզացիայի սարքերի օգտագործման վրա՝ VLEO արբանյակների վրա առավելագույն բարձր լուծում ստանալու և այս գործընթացը մասշտաբային դարձնելու համար»,- SpaceNews-ին տված հարցազրույցում ասել է DeepSat-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ներսես Օհանյանը:

«DeepSat ընկերությունը հիմնադրվել է Դավիթ Բաղդասարյանի, Ներսես Օհանյանի և Հայկ Մարտիրոսյանի կողմից։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Լոս Անջելեսում, իսկ թիմի մի մասն աշխատում է Հայաստանում: Ստարտափը մշակում է գերցածր երկրի ուղեծրով (VLEO) արբանյակներ և արհեստական բանականության միջոցով տվյալների մշակման տեխնոլոգիաներ: Հիմնական ուղղությունը Երկրի իրական ժամանակի դիտարկումն է, ներառյալ՝ օվկիանոսների մոնիտորինգը, շրջակա միջավայրի պահպանությունը և ազգային անվտանգության խնդիրները»,- հաղորդում են հայկական լրատվամիջոցները։

Կարդացեք նաև

«Օրիոնի գոտի» կոչվող 20 արբանյակներից բաղկացած խմբավորմամբ DeepSat-ը նախատեսում է յուրաքանչյուր 15-30 րոպեն մեկ դիտարկման տվյալներ տրամադրել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Օհանյանի խոսքով՝ կրկնակի դիտարկումների նման հաճախականությունը DeepSat-ի հաճախորդներին թույլ կտա հայտնաբերել և հետևել ծովային նավերին։ «Օրիոնի գոտի» արբանյակային խմբավորումը պատկերներ կհավաքի տեսողական և ինֆրակարմիր տիրույթում, ինչպես նաև կհետևի նավերին և թռչող սարքերին ավտոմատ նույնականացման համակարգի  ընդունիչների օգնությամբ:

Ավելի վաղ ամերիկյան Redwire Corporation պաշտպանական ընկերությունը, որն օդատիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատարն է, հայտարարել էր DeepSat ընկերության հետ բազմափուլ պայմանագիր կնքելու մասին՝ «գերցածր մերձերկրային ուղեծրում (VLEO) երկակի նշանակության արբանյակային խմբավորման համար մոդելավորման, սիմուլյացիայի և նախագծման առաջադեմ ծառայություններ մատուցելու համար»: Պայմանագիրը ներկայացնում է «DeepSat-ի առաջին քայլը դեպի VLEO խմբավորում տեղակայելու համար, որը նախատեսված է հաճախորդների առաջադրանքները կատարելու համար՝ թռիչքի բարձր հաճախականությամբ և ուղեծրում արհեստական բանականության օգտագործմամբ՝ առաջադեմ սենսորային տվյալների միաձուլման համար»:

Պայմանագրի սկզբնական փուլի շրջանակում Redwire-ը կօգտագործի իր Acorn 2.0 ծրագրակազմը՝ աջակցելու DeepSat արբանյակների խմբավորման ճարտարապետական նախագծմանը և կատարողականի օպտիմալացմանը: Սա կարագացնի DeepSat-ի սեփական ծրագրային ապահովման մշակման և գործարկման ժամկետները:

«Երկրի շատ ցածր ուղեծրի (VLEO) աշխատանքը եզակի նախագծային մարտահրավերներ է, որոնք պահանջում են թվային նախագծման լավագույն փորձեր՝ առաքելության կատարման, ռիսկերի պրոֆիլների և տարբեր ոլորտներում փոխգործակցության ճշգրիտ մոդելավորման, վերլուծության և օպտիմալացման համար. հնարավորություններ, որոնք Redwire-ն ապահովում է հաջորդ սերնդի տիեզերական առաքելություններին աջակցելու համար»,- ասել է Redwire Space Missions-ի նախագահ Թոմ Քեմփբելը։ «Redwire-ը հպարտ է, որ աջակցում է DeepSat-ին իրենց նորարարական խմբավորման մշակման գործում, որը կտրամադրի առաջադեմ տիեզերական տեխնոլոգիաներ, որոնք ընդլայնում են երկրի մոնիտորինգի հնարավորությունները և թույլ են տալիս ավելի լավ որոշումներ կայացնել երկրի վրա»:

«Այս համագործակցությունն արագացնում է երկրի մասին իրական ժամանակում տեղեկատվության նոր մակարդակ տրամադրելու մեր կարողությունը՝ հիմնված ապացուցված թվային տեխնոլոգիաների վրա»,- ասել է Deepsat-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ներսես Օհանյանը: «Redwire-ի հնարավորություններն օգնում են նվազեցնել ներդրողների համար ռիսկերը, արագացնել արտադրանքի մուտքը շուկա և արագ մասշտաբավորել՝ հաճախորդների հրատապ կարիքները բավարարելու համար»:

Իրականում մարտական արհեստական ինտելեկտի և ռազմական արբանյակների հայ ծրագրավորողների հաճախորդը մեկն է՝ Պենտագոնը։

Բանն այն է, որ երկրի ցածր ուղեծրերում գտնվող ռազմական արբանյակները (160-2000 կմ) ապահովում են օպերատիվ հետախուզություն (ֆոտո և ռադիոտեխնիկական), զորքերի համար անվտանգ կապ և միջուկային հարձակման մասին վաղ նախազգուշացում։  Բարձր արագության և Երկրին մոտ լինելու շնորհիվ նրանք ապահովում են մանրամասն պատկերներ և ազդանշանի փոքր ուշացում:

Երկրի գերցածր ուղեծրերը (VLEO, մինչև 400-450 կմ) ռազմական նպատակներով օգտագործվում են բարձր լուծման հետախուզության, գաղտնի գործառնական հաղորդակցության և հակաարբանյակային զենքի փորձարկման համար: Դրանք ապահովում են պատկերների բարձր մանրամասնություն և ազդանշանի ցածր ուշացում: Մթնոլորտային շփման պատճառով (որը պահանջում է անընդհատ ուղղում) և հայտնաբերման դժվարության պատճառով դրանք դժվար է որսալ: VLEO համակարգերում կարևոր դեր են խաղում ցամաքային տելեպորտ կայանները։

VLEO արբանյակների Երկրին մոտ գտնվելու պատճառով նրանք ավելի արագ են պտտվում Երկրագնդի շուրջ, քան գեոստացիոնար, միջին ուղեծրային և ցածր երկրային ուղեծրերի արբանյակները: VLEO արբանյակային խմբավորումների հաջող գործունեության համար անհրաժեշտ կլինի մեծ թվով ցամաքային տելեպորտներ՝ բարձր թույլտվությամբ պատկերներ և այլ տվյալներ փոխանցելու համար: «Ցածր ուղեծրային արբանյակների (VLEO) դեպքում դրանք երկար չեն գտնվում ցամաքային կայանների վերևում, և թողունակությունը բավականին սահմանափակ է»,- նշում է LeoLabs ամերիկյան պաշտպանական ընկերության գործադիր տնօրեն Դենիել Սեպերլին:

Քանի որ ԱՄՆ-ում և Հայաստանում ստեղծվող հետախուզական արբանյակային խմբավորման լիարժեք օգտագործման համար անհրաժեշտ կլինի այն ապահովել զուգակցված տելեպորտների համակարգով, ապա կարելի է ակնկալել «Օրիոնի գոտի» արբանյակներից տվյալների ընդունման համար տրամադրված ցամաքային կայանների տեղակայում ոչ միայն Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այլև Արևելյան Եվրոպայում:

Օրերս Գերմանիայի ռազմատիեզերական հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Միխայել Տրաուտը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները մտադիր են 100 հետախույզ-արբանյակներ գնել իրենց VLEO արբանյակային խմբավորման ստեղծման համար: Գերմանական ռազմական արբանյակների ցանցը կառուցվելու է ԱՄՆ տիեզերական զարգացման գործակալության (SDA) կողմից օգտագործվող մոդելով, ուստի չի բացառվում, որ գերմանացիները DeepSat ընկերության հայ-ամերիկյան արբանյակները գնեն որպես այս պահին այդ ոլորտում ամենաառաջադեմ մշակում:

Քանի որ ԱՄՆ-ում և Հայաստանում չեն թաքցնում, որ «Օրիոնի գոտի» խմբավորումը գործելու է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ապա դրանով փոքր կովկասյան Հանրապետությունը ներքաշվում է Չինաստանի հետ Ամերիկայի դիմակայության մեջ:

Բայց եթե շահույթն առավելագույնի հասցնելուն ուղղված DeepSat-ի սեփականատերերը (ինչը նրանք, ի դեպ, չեն թաքցնում) իրենց լրտեսական գաջեթները վաճառեն նաև գերմանացիներին, ապա Հայաստանը ռազմական օգնություն կցուցաբերի այն երկրին, որը զենք և հետախուզական տեղեկատվություն է մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին։

Իրադարձությունների նման շրջադարձի քաղաքական հետևանքները Ռուսաստանի գործող ռազմական դաշնակցի համար կարող են անկանխատեսելի լինել։

Վլադիմիր Պրոխվատիլով

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

www.fondsk

Տեսանյութեր

Լրահոս