ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բաց նամակ է հղել ՀՀ ժամանող ԱՄՆ փոխնախագահին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բաց նամակ է հղել ՀՀ ժամանող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին․ «Ձեր առաջիկա այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար ներքին ու արտաքին բավական բարդ պայմաններում։

Հայաստանի իշխանություններն ապօրինի կերպով խախտում են եկեղեցու ինքնիշխանությունն ու անկախությունը: Ձեզ իրազեկելով Հայաստանի ներքաղաքական իրողությունների մասին, ամենևին չենք ակնկալում Ձեր միջամտությունը ՀՀ ներքին կյանքին։

Հայաստանի քաղաքական գործընթացների անկախությունը և աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի կողմից ցանկացած միջամտության բացառումը Հայաստանի ընդդիմության առանցքային առաջնահերթություններից մեկն է։

Հայաստանի ժողովրդավարական կարգերի վերահաստատումը մեր ներքին գործն է, ինչին և հետամուտ է ընդդիմությունը։

Մեր ակնկալիքը Բաքվում ապօրինի պահվող մեր առնվազն 19 հայրենակիցների, այդ թվում` ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության, վերադարձի հարցում Ձեր գործուն ներգրավումն է»։

Տեսանյութեր

Լրահոս