Մթերքներ, որոնք նվազեցնում են դեմենցիայի զարգացման ռիսկը

Սննդաբան Սոֆիա Կովանովան պատմել է, թե որ սննդամթերքներն են օգնում նվազեցնել դեմենցիայի առաջացման ռիսկը։ Նա այդ սննդամթերքները թվարկել է aif.ru-ի հետ զրույցում։

«Որպես այդպիսին՝ լավ կամ վատ սննդամթերքներ չկան. կան առողջարար սննդամթերքներ, որոնք օգնում են աջակցել ուղեղի գործունեությանը»,- նշել է Կովանովան։

Նրա խոսքով՝ դեմենցիայի ռիսկը կարելի է նվազեցնել, եթե սննդակարգին ավելացնեք B վիտամիններով, խոլինով և օմեգա ճարպաթթուներով հարուստ սնունդ՝ ճարպոտ ձուկ, ընկույզ, ձիթապտղի յուղ, հատապտուղներ և կանաչ բանջարեղեն։ Մասնագետը բացատրել է, որ այս նյութերը նպաստում են նյարդային մանրաթելերի վերականգնմանը։

Տեսանյութեր

Լրահոս