Բաժիններ՝

«Լապշինը իր պահման պայմաններից բողոք չունի». ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանում կալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին։ Նա հայտարարել է, որ Լապշինը պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում, ընթանում է դատական գործընթացի նախապատրաստական աշխատանք, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները որոշ ժամանակ առաջ հանդիպել են Լապշինի հետ։ Նա չի բողոքում պահման պայմաններից։

Մեր դեսպանատունը մշտապես կապ է պահպանում նրա փաստաբանի, հարազատների, ինչպես նաև Ադրբեջանի գլխավոր դատախազության, այդ երկրի ԱԳՆ-ի, Իսրայելի դեսպանատան հետ»,- ասել է Զախարովան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031