Բաժիններ՝

Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել. գյուղերից մեկում տներ են փլուզվել

Թուրքիայի Ադըյաման նահանգի Սամսաթ գավառում մարտի 2-ին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով որոշ գյուղերում փլուզումներ են ի հայտ եկել: Այս մասին հայտնում է թուրքական T24-ը:

5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժերին հաջորդել են 4,2 և 4,4 բալ ուժգնությամբ հետցնցումները:  Մարդկային կորուստներ չեն գրանցվել:

Աղթամար գյուղի գյուղապետ Նեջմեթին Օզթյուրը CNN Turk-ի ուղիղ եթերում հայտնել է, որ իրենց գյուղի կեսը փլուզվել է: «Մեր գյուղում 30 տուն կա: Առնվազն 15-ը փլուզվել են: Երեք մարդ վիրավոր է »,- հայտնել է նա:

Երկրակեղևի ցնցումները զգացվել են նաև Դիարբեքիրում և Գազիանթեփում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս