Մամեդյարովը կայցելի Ռուսաստան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մարտի 6-7-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարար Մամեդյարովը մարտի 6-7-ը պաշտոնական այց կիրականացնի ՌԴ»,- հայտնել է Զախարովան:

Նա նշել է, որ այցը տեղի է ունենալու ռուս-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակի շրջանակում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031