Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին առաջատարն է ուկրաինացի քաղաքական գործիչների և իշխանության ներկայացուցիչների շրջանում, որոնց ուկրաինացիները դրական են վերաբերվում։
Անհայտ անձինք Ղրիմի Սուդակ քաղաքի այգում ավերել են Լենինի հուշարձակը, հայտում է krym.aif.ru-ն։
«Ձեր ծրագրի և ելույթի թերություններից մեկը դա է, որ դուք անալիզ չեք արել, չեք ներկայացրել այն բազան, որի մեջ այսօր գտնվում է տնտեսությունը՝ կապիտալի արագ արտահոսք, բիզնեսի արտահոսք, մարդկային կապիտալի արտահոսք»։
Հայազգի երգչուհի Շերը AP-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իրեն հունից հանում է ու նշում, որ Թրամփն արժանի չէ հարգանքի, հայտնում է Тhe Telegraph-ը։
«ՀՀԿ-ն միշտ էլ իրավիճակը սթափ է գնահատել և իր գործողություններում մշտապես եղել է բաց, ոչինչ չի թաքցրել»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ժամանակ ԴԱԻՇ-ի զինյալների կողմից սպանվել է առաջին ամերիկացի զինծառայողը, հայտնում է ABC News-ը։
Այսօր խորհրդարանում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ անցած գիշեր ղարաբաղաադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացրած դիվերսիոն գործողությունների փորձին: Ըստ նրա` նման գործելաոճով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արհամարհում և մերժում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն իր ելույթում հայտարարեց, որ մեր հանրապետությունը, տևական ժամանակ կանգնած լինելով ամենատարբեր մարտահրավերների առաջ, շարունակական և նպատակային բարեփոխումների անհրաժեշտություն ունի երկրի տնտեսության, հասարակական և քաղաքական բոլոր ոլորտներում։ Նրա խոսքով՝ այս բարեփոխումները սկսվել են վաղուց։
Միացյալ Թագավորությունը հաշվարկում է մասնակցություն ունենալ Եվրամիության կողմից ընդունվող որոշումների ընդունմանը մինչև Եվրամիության կազմից դուրս գալը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ժամանակ, հայտնում է BBC-ն։
Բելգիայի պաշտպանության նախարարությունը հերքել է ՌԴ ՊՆ-ի հրապարակած այն տվյալները, որոնք վկայում են, թե Հալեպի խաղաղ բնակիչներին հասցված ավիահարվածների հեղինակը բելգիական ավիացիան է, հայտնում է Interfax-ը։
ԱՄՆ նախագահի հանրապետական և դեմոկրատ թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի նախընտրական վերջին հեռուստաբանավեճը հավաքել է հեռուստադիտողների թվով երրորդ լսարանը վերջին 40 տարում։ Այս մասին են վկայում Nielsen ընկերության տվյալները։
Զինված անձինք գրոհել են կառավարական շենքերը Իրաքի Մոսուլ քաղաքից հարավ-արևմուտք ընկած Քիրքուկ քաղաքում։
Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն շվեյցարական Tages Anzeiger թերթին տված հարցազրույցում խոսել է Ղրիմի «միավորման» պատճառների մասին։
Համացանցային որոնողական ամենահայտնի համակարգը` Google-ը, հրապարակել է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահանալու տարեթիվը: Google-ում Գյուլենի անունը փնտրելիս էջի աջ կողմում հայտնվող տվյալների մեջ կա նաև նրա մահվան տարեթիվը` 2017 թվականի ապրիլի 13:
Արտաքին քաղաքականությունը, որը վարել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հանգեցրել են ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջացմանը։
Սիրիացի զինվորականները հայտարարել են, որ խոցելու են Թուրքիայի ռազմական ինքնաթիռները, եթե նրանք մուտք գործեն երկրի օդային տարածք, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սիրիայի զինված ուժերին։
ԵՄ երկրների առաջնորդները պայմանավորվել են դիտարկել սիրիական իշխանությունների և նրանց դաշնակիցների դեմ միջոցառումների «բոլոր հնարավոր տարբերակները», եթե Հալեպում արյունաահեղությունը շարունակվի, Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի արդյունքներով հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
Իրաքի զորքերը Մոսուլի ազատագրման շրջանակում իրականացված գործողությունների շրջանակում ԴԱԻՇ-ից ազատագրել են Բարտալլա քաղաքը, հայտնում է CNN հեռուստաալիքը:
ԱՄՆ-ի կողմից անցկացված Սահմանագծային անվտանգության և կանխարգելման դասընթացի շնորհիվ Հայաստանի սահմանապահ զորքերն ավելի լավ են վերապատրաստված՝ զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ապօրինի տեղափոխմանն ու տարածմանը հակազդելու համար: Տասնօրյա դասընթացի ծրագիրը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև իրականացվող նախագծի ամենավերջին մասն է, որն ուղղված է մաքսանենգության դեմ Հայաստանի կարողությունների բարելավմանը:
Թուրքիան ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դեմ պայքարի հարցերով միջազգային կոալիցիայի մաս է կազմում և Վաշինգտոնի ակտիվ գործընկերն է, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել է հրամանագիր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ: Այս տեղեկությունը տեղադրված է Ֆրանսիայի կառավարության կայքում:
WikiLeaks-ն առաջին անգամ համացանցում ազատ մատչումով տեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղարկած և ստացած էլեկտրոնային հաղորդագրությունները, հաղորդում է The Hill-ը:
Ադրբեջանական Trend գործակալությունը հաղորդում է, որ երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության քննարկումներ տեղի չեն ունենում:
ՀՀԿ-ում թունդ խմորման փուլում է նախընտրական ցուցակներում ընդգրկվող անձանց թեման։ Արդեն հստակ է այն մոտեցումը, որով առաջնորդվելու են։ «Վերևից» հասկացրել են գործող պատգամավորներին, որ մանդատի ակնկալիք կունենան միայն այն ժամանակ, երբ կբավարարեն առաջադրված պահանջներին։
«Նրանք սիրում են իրենց ընտանիքներին Արեւմուտք ուղարկել, նրանք սիրում են իրենց փողերն արեւմուտք ուղարկել, քանի որ նրանք մեզ ավելի են վստահում իրենց հարազատ մարդկանց եւ միջոցների պաշտպանության հարցում, եւ եթե մենք սկսենք արգելքներ դնել նրանց առջեւ այս ուղղությամբ, կարծում եմ, մենք լուրջ արդյունքների կհասնենք»:
Չի կարելի չնկատել, որ Կարեն Կարապետյանին հատուկ «դրայվը» երեկ նկատելիորեն նվազել էր: Այսպես ասենք, «դրայվի» «դոզան» այնքան չէր, որքան նախկինում:
ՀՀ ԱԺ-ում երեկ սկսվեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագրի քննարկումը: Եթե որեւէ անտեղյակ մեկը հետեւեր խորհրդարանի քննարկումներին, գուցե տարակուսեր պատգամավորների, այդ թվում նաեւ իրենց ընդդիմություն հռչակածների կողմից նոր վարչապետին հիմնականում գովեստի խոսքեր շռայլելու երեկ արձանագրված շքահանդեսից:
Հիմա խոսվում է նոր կնքվելիք պայմանագրի մասին, որը կկազմի 3-5 մլրդ խմ: Այս ծավալը, իհարկե, լուրջ չէ ՌԴ-ի համար: Բայց բավական լուրջ գումարներ կապահովի Ադրբեջանին, որ դառնում է ռուսական գազը Եվրոպա արտահանող «ծպտված» միջնորդ: Ահա միջպետական հարաբերությունների ժամանակակից ու քաղաքական յուրօրինակ մի պատկեր:
«Ապրիլյան դեպքերից հետո էլ գոնե մեր փորձագիտական միջավայրում հստակ ամրագրվեց այն մոտեցումը, որ սահմանային միջադեպերը չեն վերանալու: Դրանք ժամանակավորապես սառեցվել էին մինչեւ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների համաձայնեցումը, որից հետո վերակենդանացան: Իրականում, ոչ ոք էլ չի ակնկալում, որ դրանք կվերանան ընդհանրապես»,:
«Ես ասում եմ` դեֆոլտի որևէ մի նախանշան չկա, վճարունակության հետ կապված, արտաքին պարտքի սպասարկման, ներքին պարտավորությունների կատարման հետ կապված որևէ լրջագույն պրոբլեմ չկա, որ դեֆոլտ հայտարարվի»։