Բաժիններ՝

Ուզբեկստանի պաշտպանության նախարարության ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ

Ուզբեկստանի արեւելքում վթարի է ենթարկվել երկրի պաշտպանության նախարարության ուղղաթիռը, ինչի հետեւանքով 9 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости»­-ն:

«2016 թվականի հոկտեմբերի 18­-ին Ֆերգանի շրջանի տարածքում պլանային թռիչք կատարելիս վթարի է ենթարկվել Ուզբեկստանի պաշտպանության նախարարության Ми­171 ուղղաթիռը»,- ­ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաեւ, որ զոհերի թվում են անձնակազմի 3 անդամները, ինչպես նաեւ 6 զինծառայողներ:

Երկրի ղեկավարությունը ստեղծել է հատուկ հանձնաժողով աղետի պատճառները հետաքննելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31