«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Էդմոն Մարուքյանն է

Հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում եղան բազմաթիվ անակնկալներ։ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրված ՝ անսպասալիորեն ցածր ձայներ Գյումրիում, Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստանին» քվեարկված անակնկալ մեծ թվով ձայներ Վանաձորում։ Ի վերջո, «Հայկական վերածնունդի» ղեկավարներից՝ Հեղինե Բիշարյանին ուղղված համբույր, որը ճակատագրական դարձավ  «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանի համար։ Ինչո՞ւ ընդդիմությունը հերթական անգամ տապալեց Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում իշխանության գալու աննախադեպ հնարավորությունը։ Ինչո՞ւ վանաձորյան ընտրությունը վերածվեց համարյա շեքսպիրյան դրամայի՝ առանց հայտնի թաշկինակի։ Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս