Բաժիններ՝

Բեռլինում Պուտինը Մերկելի և Օլանդի հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նորմանդական ձևաչափում կայացած բանակցություններից անմիջապես հետո Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը սպասում է ԱՄՆ-­ի և Եվրամիության արձագանքին Հալեպի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ բելգիական ավիահարվածների հետ կապված, որի արդյունքում մահացել է 6 խաղաղ բնակիչ, ևս 4­-ը վիրավորումներ են ստացել։ ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով, այդ շրջանում Բելգիայի երկու F­16 կործանիչներ են նկատվել։ Բրյուսելը հերքում է իր ներգրավվածությունը սիրիական գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31