![](/banners/BeFunky-design.jpg)
Պենտագոնի ղեկավարը կմեկնի Թուրքիա
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/1438d3f8a843afa15c36779803cc7398.jpg)
Հոկտեմբերի 21-ին Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը կմեկնի Թուրքիա։
Ինչպես սպասվում է, բանակցությունների թեման կդառնան սիրիական ճգնաժամն ու Իրաքում իրավիճակը։
Անկարա ուղևորությունից հետո Էշթոն Քարտերը կուղևորվի ԱՄԷ, Ֆրանսիա և Բելգիա, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Հոկտեմբերի 25-ին Քարտերը Փարիզում կմասնակցի ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիայի պաշտպանության նախարարների բանակցություններին, իսկ հոկտեմբերի 26-ին կայցելի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։