Պատգամավոր Հայկ Խաչատրյանը լքում է ԲՀԿ-­ն

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խաչատրյանը հայտարարել է ԲՀԿ­-ին անդամակցությունը դադարեցնելու մասին: Պատգամավորը հայտարարություն է տարածել, որում հայտնել է ԲՀԿ-­ն լքելու մասին:

«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ այսուհետ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը նպատակահարմար չեմ համարում, այդ մասին տեղյակ եմ պահել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Վստահեցնում եմ, որ սա բացառապես իմ որոշումն է: Շնորհակալություն հայտնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար, վերջինիս հաջողություն եմ մաղթում քաղաքական կյանքում: Միաժամանակ վստահեցնում եմ նաև, որ որպես պատգամավոր շարունակելու եմ լինել իմ հայրենակիցների ու բազմահազար ընտրողների կողքին՝ առաջնորդվելով օրենքով վերապահված խղճով ու համոզմունքներով»,-­ ասված է պատգամավորի տարածած հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս