«Ընտրություններն ապացուցեցին Վրաստանի ժողովրդավարական զարգացման անդառնալիությունը». Կվիրիկաշվիլի
Հոկտեմբերի 8-ին անցկացվեցին Վրաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ ազատ, թափանցիկ խորհրդարանական ընտրություններ, հայտարարել է Վրաստանի վարչապես Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր՝ մինչ կառավարության նիստն սկսելը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Նա շնորհավորել է բոլորին այդ «նշանակալի հաղթանակի» կապակցությամբ»։
Նրա խոսքով՝ բոլոր տեղական ու միջազգային կազմակերպությունը խոստովանել են, որ այդ ընտրություններն անցկացվել են ազատ ու մրցակցային միջավայրում։
«Դրանք շատ նշանակալից ընտրություններ էին, որոնք կպայմանավորեն Վրաստանի ապագա զարգացման օրակարգը։ Դա Վրաստանի ժողովրդավարական զարգացման անդառնալիության ևս մեկ ապացույցն էր»,- ընդգծել է Կվիրիկաշվիլին։