Սիրիացի ապստամբները թուրքական տանկերի աջակցությամբ հարձակվում են Սիրիայի Դեմոկրատական ուժերի դիրքերի վրա (SDF), որոնք գերազանցապես բաղկացած են քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներից (YPG), հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:
Ադրբեջանի Զարդաբի շրջանում տղամարդը գլխատել է իր կնոջը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ճապոնիայի Ուցունոմիա քաղաքի այգիներից մեկում պայթյունների հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 3-ը տուժել է, հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Ռուսաստանի Ռյազան քաղաքի 10 հարկանի շենքերից մեկում կենցաղային գազի պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 15 մարդ վնասվածքներ է ստացել:
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, Վրաստանի Զուգդիդի շրջանի 3 ընտրական տեղամասերում կայացած կրկնակի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ հաղթել է «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Էդիշեր Տոլորայան, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով իշխող կուսակցության նախընտրական շտաբին:
Հայտնի թուրք պատմաբան, ամերիկաբնակ Թաներ Աքչամը թուրքական Т24 պարբերականին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպես է 1915թ. օսմանյան բանակի շարքերում ծառայող հայ զինվորը փրկել Էնվեր փաշայի՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի կյանքը:
Եմենի հարցով ՄԱԿ-ի դեսպանորդ Ուլդ ալ-Շեյխը կոչ է արել բոլոր կողմերին պայմանավորվել երկրում ևս 3 օրով հրադադարի երկարաձգման շուրջ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միջոցներ ձեռնարկել Իրաքում, քանի որ բավարարված չէ Վաշինգտոնի և Բաղդադի խոստումներով, թե «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները չեն մասնակցի Մոսուլի գրավմանը:
Լիտվայում հոկտեմբերի 23-ին երկրի 68 ընտրատարածքներում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։
Իրաքի կառավարական զորքերը մտել են ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաք տանող ճանապարհին տեղակայված վերջին բնակավայրը, հայտնում է Al Sumaria արաբական հեռուստաալիքը:
Սիրիայում Ռուսաստանի խնդիրը ահաբեկչական կազմակերպություններից ազատագրելն է ու երկրի փլուզումը կանխելը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Գեթիսբերգ քաղաքում իր ելույթի ժամանակ պատմել է, թե ինչով է զբաղվելու նախագահության 100 օրվա ընթացքում, եթե հաղթանակի նախագահական ընտրություններում:
Սիրիական Հալեպ քաղաքում թեժ մարտեր են ընթանում այն բանից հետո, ինչ շաբաթ օրն ավարտվեց հրադադարի եռօրյա ժամկետը, հայտնում են սիրիացի ակտիվիստները:
WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի աշխատակազմի ղեկավար Ջոն Պոդեստայի նոր նամակները:
Իրաքի խորհրդարանը արգելք է սահմանել ալկոհոլի վաճառքի, ներկրման ու արտադրության վրա:
Եթե Կարեն Կարապետյանն իսկապես ցանկանում է անել այն, ինչի մասին խոսում է, ապա նշանակում է՝ նա պետք է արմատապես ջախջախի Հայաստանի իշխանության հիմքերն ու պատվանդանները, արմատախիլ անի սյուներն ու ջարդուփշուր անի իշխանության հենարանը շաղախած արատները։
Իտալիայում չունեւորների թիվը հասել է 2005 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին: Այս մասին հայտնել է Caritas միջազգային բարեգործական կազմակերպությունը:
«Նրանք, ովքեր չեն քվեարկել կամ դեմ են քվեարկել կառավարության ծրագրին, համարում եմ, որ նրանք էլ են օգնել բյուրոկրատիային, քրեաօլիգարխիկ համակարգին, չհարկվող բիզնեսին»:
Tesla Model 3 նոր էլեկտրոմոբիլի շնորհանդեսի ժամանակ ընկերության ղեկավար Իլոն Մասկը խոսել է Ուկրաինայի մասին:
«Սպասումներս ավելի շատ կապված են ոչ թե կառավարության ներկայացրած ծրագրի հետ, այլ այն փոփոխությունների, որ տեղի են ունեցել ընդհանրապես կառավարության կազմում, մեր մտածողության մեջ, ինչը ևս ակնառու և տեսանելի է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով կառավարության ծրագրի մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։
«Այս ընտրություններում նախագահական բանավեճերն ավելի կարեւոր դեր խաղացին, քան նախորդներում. Մասամբ այն պատճառով, որ երկու թեկնածուներն էլ չեն վայելում հասարակության համակրանքը: Մարդիկ հարցի տակ են դնում Դոնալդ Թրամփի խառնվածքն ու Հիլարի Քլինթոնի վստահելիությունը»:
«Կառավարության առաջին քայլերն ինձ մոտ հույսեր ներշնչել են, խնդիրն այն է, թե հետագայում ինչպես կգնա գործընթացը, այստեղ շատ մեծ դերակատարություն ունի նաև ՀՀ նախագահը, նա վերջին ելույթներում հասկացրել է, որ «մեկս մյուսիցս չնեղանանք, ինչքան լափեցիք, օգտվեցիք, հիմա երկիրը ծայրաստիճան վատ վիճակում է»»։
«Ընդհանուր լեզուն այդքան էլ հաճախ չի արտահայտվում, որքան կցանկայինք: Միաժամանակ ընդհանուր լեզվի բացակայությունը լրացվում է ինչ-որ չափով ղեկավարների` աշխատանքներն այս ձեւաչափում շարունակելու պատրաստակամությամբ»,-հայտարարել է խոսնակը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել և ցինիզմ է որակել Հալեպում ստեղծված իրավիճակի կապակցությամբ արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումը, այն է՝ մեղադրել ՌԴ-ին հումանիտար ճգնաժամի մեջ: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, դա ցինզմ է այն դեպքում, երբ Արևմուտքը հանգիստ հետևում է, թե ինչպես է «ան-Նուսրա»-ն խափանում սննդամթերքի մատակարարումները:
ՄԱԿ-ի տվյալներով` Մոսուլից կարող է փախչել մինչև 1 մլն մարդ: Թե նրանցից քանիսն ի վերջո կհայտնվեն Գերմանիայում` Մյուլերը դժվարացել է պատասխանել: «Ես դա ասել չեմ կարող, սակայն դա շատ դրամատիկ իրադրություն կլինի»,- ասել է նա:
ԱՄՆ ներկայիս վարչակազմը, հայտարարելով նոր պատժամիջոցներ կիրառելու հավանականության մասին, նպատակ է հետապնդում վերջնականապես խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նման դիտարկում РИА Новости-ի հետ զրույցում արել է ՌԴ փոխարտգ&ործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսուլում մահապատժի են ենթարկել 284 մարդու: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայությունների մի աղբյուրի։
Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի առնչությամբ: Այս մասին երգչուհին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Ռուսաստանի Դաշնության Յամալի շրջանում հոկտեմբերի 21-ի երեկոյան անհետացած ՄԻ-8 ուղևորատար ուղղաթիռը կործանվել է: