Հարավային Կովկասի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչը Ադրբեջանում կքննարկի ԼՂ հակամարտությունը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան։ Այս մասին ադրբեջանական Report կայքին հայտնել են Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունից։

Հերբերտ Զալբերը Բաքվում մի շարք բանակցություններ կունենա ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ, որոնց հետ կքննարկի Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները։

Այս շաբաթ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի նաև Հայաստան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31