![](/banners/BeFunky-design.jpg)
«ԱՄՆ-ն հավատարիմ է ԼՂ հակամարտությունը բանակցությունների ճանապարհով կարգավորելու միջնորդական դերին». Բաքվում ԱՄՆ դեսպանություն
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/66239ef90feb71aacd92ece4ebc9f9ad.jpeg)
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի անկախության 25-ամյակի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ-ն առաջիններից մեկն է ճանաչել Ադրբեջանի անկախությունը։
«Անկախության 25 տարում Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել։ Մենք պատրաստ ենք համատեղ աշխատել՝ աջակցելու խոսքի ազատությանը, օրենքի գերակայությանը, ուժեղացնելու տնտեսական զարգացումը, պայքարելու ահաբեկչության դեմ ու ապահովելու Ադրբեջանի քաղաքացիների կայուն ապագան։
ԱՄՆ-ն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցությունների ճանապարհով կարգավորելու միջնորդական դերին»,- ասված է հայտարարության մեջ։