![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/vrastan.jpg)
Այսօր Արևելյան Վրաստանում՝ Թբիլիսիից 62 կմ հեռավորության վրա, 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժի էպիկենտրոնը Քվեմո Քարթլիի շրջանի Սոգուտլո գյուղն է, հայտնել են Սեյսմոլոգիական մոնիթորինգի կենտրոնից։
Ստորերկրյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժ. 07:17-ին, հայտնում է «Սպուտնիկ-Գրուզիան»։
Տեղեկություններ տուժածների մասին չկան։