Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը քննարկելու և ընդունելու նպատակով Ազգային ժողովի արտահերթ նիստը հրավիրված է երկուշաբթի՝ հոկտեմբերի 22-ին: Սակայն մամուլում լուրեր են շրջանառվում, որ հնաարվոր է այն չկայանա՝ ՀՀԿ-ն բոյկոտի նիստը և քվորում չապահովի:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ:
Կամո Արեյանն այլևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի ժամանակավոր պատասխանատու Տարոն Գևորգյանը:
Արդարադատության եվրոպական դատարանը որոշում է ընդունել, որի համաձայն, Լեհաստանի կառավարությունը պարտավոր է կասեցնել նոր օրենքների գործողությունը, որոնք ընդունվել են երկրում դատական համակարգի բարեփոխման շրջանակներում:
2018թ. հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նիստը, որտեղ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է իր երկրում սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի վերաբերյալ զարգացող իրադարձությունները ծառայեցնել Թուրքիայի տնտեսական, քաղաքական շահերին:
Բրյուսելում ավարտված ASEM-ի («Ասիա-Եվրոպա») գագաթնաժողովը հաստատել է հավաքական աջակցությունը Իրանի վերաբերյալ գործողությունների համապարփակ ծրագրին. պատժամիջոցների վերացումը դրա անքակտելի մասն է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը տվել են հանրապետությունում ռուսական դիզայնով առաջին ատոմային էլեկտրակայանի շինարարության մեկնարկը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
Թուրքական «Oda TV» հեռուստաընկերության լրատվական կայքում ուշագրավ դիտարկում է արվել պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան մասին լուրի հրապարակման վերաբերյալ։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախնական համաձայնության են հասել հանդիպման շուրջը նոյեմբերի 29-ին Բուենոս Այրեսում G20-ի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում:
Երբե’ք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը, այդ թվում՝ նրա նախագահի բառերը։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած հանդիպման ընթացքում նրան հրավիրել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) հերթական նիստին, որը դեկտեմբերին տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիբանան:
Քսենյա Սոբչակը «Դոժդ» հեռուստաալիք է վերադառնում նոր հեռուստածրագրով, նրա առաջին հյուրը կդառնա ՌԴ կոմունիստական կուսակցության պատգամավոր Վալերի Ռաշկինը:
Այսօր առավոտյան ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որը Ընտրական օրենսգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու նպատակով մեկնել է Վենետիկ, հանդիպում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքյոյի հետ։
«Եթե որևէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ապա չեմ կարծում, թե երկու շաբաթվա ընթացքում այնպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, որ բոլոր քաղաքական ուժերը կարող են հրաժարվել իրենց պարտավորություններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 27-ին կուղեւորվի Ստամբուլ՝ մասնակցելու Սիրիային նվիրված գագաթնաժողովին, որի մասին ավելի վաղ հայտնել է Թուրքիայի ղեկավարությունը:
Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի միջեւ ցամաքային սահմանի կարգավիճակի հարցը կարող է դառնալ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունների վերջնական ձախողման պատճառը:
Հոկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցեցին նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:
«ԲՀԿ-ի էլեկտորատը շատ լուրջ եմ գնահատում: Եկեք էսօր եղանակի կանխատեսում չանենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով առաջիկա արտահերթ ընտրություններին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ՄԻԵԴ դիմել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցիչ Նգույեն Տուան Ֆոնգի գլխավորած պատվիրակությանը:
Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյանլյանից հետաքրքրվեցին՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով նախատեսված 4-րդ ուժի ներկայությունն ԱԺ-ում ու նվազագույն 2% շեմը խորհրդարանում Հանրապետականի՞ հայտնվելու շանեսերը մեծացնելու համար է:
Ինտերպոլի նախկին նախագահի կինը՝ Գրեյս Մենը, կասկածում է, որ Չինաստանում կաշառակերության կասկածանքով ձերբակալված իր ամուսինը ողջ է:
Հոկտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ու Յուն-Գընին:
ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանն ընտրվեց Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ: Աղազարյանն ընտրվեց քննիչ հանձնաժողովի հերթական նիստում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սյունիքի մարզում, այս այցի մասին Ն. Փաշինյանը հայտարարել էր դեռևս երեկ՝ նշելով, որ մեկնում է Կապան աշխատանքային քննարկումներ ունենալու և մասնակցելու քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական հավաքին։