
Պուտինը և Միրզիյոևը տվել են Ուզբեկստանում առաջին ատոմակայանի շինարարության մեկնարկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը տվել են հանրապետությունում ռուսական դիզայնով առաջին ատոմային էլեկտրակայանի շինարարության մեկնարկը:
Երկու երկրների ղեկավարները տեսակապով ապագա ատոմակայանի կառուցման հարթակի հետ արարողությանը մասնակցել են «Ուզէքսպոկենտրոնից», որտեղ ընթանում է միջտարածաշրջանային համագործակցության ռուս-ուզբեկական համաժողովը: Միջջոցառումը տեղի է ունեցել Ուզբեկստան ՌԴ նախագահի պետական այցի շրջանակներում:
Ինչպես ավելի վաղ հայտնվել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Ուզբեկստանում ատոմակայանի շինարարության արժեքը գնահատվում է մոտավորապես 11 մլրդ դոլար: Առաջին էներգաբլոկը ենթադրաբար կգործարկվի 2028 թվականին: Ավելի վաղ տեղեկացվել է, որ Ռուսաստանը եւ Ուզբեկստանը 27 մլրդ դոլար գումարի համաձայնագրեր են ստորագրել երկու երկրների՝ Տաշքենդում ընթացող միջռեգիոնալ համաժողովում:
«Միջտարածաշրջանային համագործակցության ռուս-ուզբեկական առաջին համաժողովի շրջանակներում ստորագրված են շուրջ 800 առեւտրաներդրումային համաձայնագրեր ու հուշագրեր՝ մոտավորապես 27 մլրդ դոլար ընդհանուր գումարի»,- ասված է Ուզբեկստանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում նաեւ նշել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 79 ուզբեկա-ռուսական համատեղ ձեռնարկությունների, 23 առեւտրական տների բացման եւ Ուզբեկստանում 20 մեծածախ-բաշխիչ կենտրոնների ստեղծման շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: