
Քսենյա Սոբչակը «Դոժդ» հեռուստաալիք է վերադառնում նոր ծրագրով

Քսենյա Սոբչակը «Դոժդ» հեռուստաալիք է վերադառնում նոր հեռուստածրագրով, նրա առաջին հյուրը կդառնա ՌԴ կոմունիստական կուսակցության պատգամավոր Վալերի Ռաշկինը: Այդ մասին ՌԻԱ Նվոստիին հայտնել է հեռուստաալիքի գլխավոր խմբագրի պաշտոնակատար Ալեքսանդրա Պերեպելովան:
Այս տարվա հունվարին Սոբչակը, որն այն ժամանակ հայտարարել էր նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, ասել էր, որ արձակուրդ է վերցրել «Դոժդ» հեռուստաալիքում, իսկ իր բոլոր պլանները կապում է քաղաքականության հետ: Ավելի ուշ հեռուստալրագրողուհին չի բացառել իր մասնակցությունը նաեւ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ընտրություններին, որոնք կկայանան 2019 թվականին:
Նոր ծրագիրը կկոչվի «Սոբչակն առանց կանոնների»: Ինչպես նշված է հեռուստաաալիքի կայքում, հեռուստահաղորդավարուհին կբանավիճի հրավիրված հյուրերի հետ, որոնք, իրենց հերթին, նույնպես կկարողան են նրան սուր եւ սադրիչ հարցեր տալ: