Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին դրական կլինի. Aysor.am

Այսօր առավոտյան ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որը Ընտրական օրենսգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու նպատակով մեկնել է Վենետիկ, հանդիպում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքյոյի հետ։

Հանդիպամնը ներկա է եղոլ նաև ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձաժողովի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Վերջինը Aysor.am-ին տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ընտրական բարեփոխումների ընթացքը։

Հանձնաժողովի նիստի ընթացքի մասին նա հրաժարվեց մանրամասներ փոխանցել՝ նշելով, թե կառավարության լրատվական ծառայությունը մանրամասներ կփոխանցի։

Կայքի տեղեկություններով, սակայն, Վենետիկի հանձնաժողովի նիստը դրական մթնոլորտում է անցել, և Վենետիկի հանձնաժողովն ամբողջությամբ սատարում է Հայաստանում ընտրական գործընթացների բարելավմանն ուղղված փոփոխությունները։ Ենթադրվում է, որ Հանձնաժողովի եզրակացությունը Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին դրական կլինի:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031