
ԳԴՀ-ի կառավարությունը հավաստեց Մերկելի մասնակցությունը Սիրիային նվիրված գագաթնաժողովին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 27-ին կուղեւորվի Ստամբուլ՝ մասնակցելու Սիրիային նվիրված գագաթնաժողովին, որի մասին ավելի վաղ հայտնել է Թուրքիայի ղեկավարությունը:
«Հոկտեմբերի 27-ին կանցլերը կուեւորվի Ստամբուլ՝ Սիրիային նվիրված գագաթնաժովին»,- հոկտեմբերի 19-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարտինա Ֆիցը:
Թուրքական կողմի տվյալներով՝ նախագահ Թայիփ Էրդողանը, բացի Մերկելից, կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնին: Ինչպես ճշտել է Ֆիցը, կողմերը կքննարկեն քաղաքական գործընթացը Սիրիայում, իրադրությունն Իդլիբի նահանգում, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Թուրքիայի համաձայնությունները, որոնք Սոչիում ձեռք են բերվել տարածաշրջանի բուֆերային գոտու վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: