Հեղափոխությունը լեգիտիմացրեց հանրային քֆուրը և այն վերածվեց հանրային դաշտում քաղաքական հարաբերությունների կարևոր գործիքի: Հանրային քֆուրը սահմանազատեց «մենք»-ին և «դուք»-ին: Քֆուր տվողը «ժողովուրդն» է, իսկ քֆուր «ուտողները» ժողովրդի թշնամիները:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրատվամիջոցներից մեկը հանդես էր եկել հրապարակմամբ, համաձայն որի՝ հարթ չի ընթացել իմ և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար պարոն Սվիտալսկու հանդիպումը»:
Այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Լիբանանի Հանրապետություն: Ն.Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանում դիմավորեցին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և Լիբանանի վարչապետի արարողակարգի ղեկավար Լահուդ Լահուդը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«ՀՀ Արարատի մարզի ԲՀԿ քվոտայով հունիսի 29-ին փոխմարզպետ նշանակված Արթուր Մկրտչյանը դարձյալ վերադարձել է աշխատանքի:
Ժիրայր Սէֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը հայտարարություն են տարածել Պավլիկ Մանուկյանի հարցազրույցի վերաբերյալ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նորանշանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի եկամուտների հանրագումարը հունիսին ներկայացրած հայտարարագրի տվյալներով կազմել է 2 710 000 դրամ:
«Կա ամերիկյան ներկայիս արտաքին քաղաքականության վերաբերյալ պաշտոնական կարծիք ՌԴ-ում, որն արտացոլվում է բոլոր ոլորտների, բոլոր հարաբերությունների համար: Միանշանակ է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններում արտաքին շահագրգռված կենտրոն չկա, մենք այդ մասին հեղափոխությունից հետո հաճախ ենք խոսել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չեղյալ է համարել պատգամավորների նոյեմբեր ամսվա բոլոր գործուղումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ–ական թաղապետներից ոմանք, որոնք դեռ շարունակում են պաշտոնավարել, հույս են փայփայում, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իրենց չի ազատի աշխատանքից:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը բավականին երկար է տեւել եւ բուռն։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզում, պարզվում է, նախկին իշխանության սատելիտները ճամբարափոխ են եղել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով`Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը եւ ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում:
«168 Ժամի» տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության որոշ գործարար պատգամավորների հետ «համոզելու» ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ են տարվել անձամբ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ ինչպես կադրային քաղաքականությունը, այնպես էլ երկրի ներսում և արտաքին քաղաքական շատ հարցերում տեսանելի են դառնում այդ հարցերի նկատմամբ դրսևորվող իրավիճակային մոտեցումները։
Ստորև ներկայացնում ենք Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ:
Հայկական հեղափոխությանը հաճախ մեղադրում են այն հարցում, որ սա ընդամենը իշխանափոխություն էր, քանի որ չբերեց փոփոխությունների մարդկանց մտքերում։ Այդ մասին անգամ ակնարկեց ԱՄՆ հեռացող դեսպանը Նիկոլ Փաշինյանի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները փորձում են Ստամբուլում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Հաշքաջիի սպանության մեղքը դնել երկրի արքայազնի հետ մտերիմ գեներալներից մեկի վրա:
2018թ. հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նիստը, որտեղ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով: Նա ընդունել է, որ ԸՕ-ի ընդունման հրատապությունը շատերին կարող է շտապողական թվալ, սակայն հավաստիացրել է, որ սա այն բացատիկ դեպքերից է, որ ձգձգումը հղի է շատ ավելի վտանգավոր ռիսկերով:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է, որ Սյունիքը Հայաստանի ու Արցախի ողնաշարն է: Սյունիքով է անցնում Հայաստանն Իրանին կապող միակ ճանապարհը, որը որոշ մարդիկ երկու օր առաջ որոշել էին փակել: Երկրորդը՝ Սյունիքը Հայաստանի արդյունաբերական խոշոր կենտրոններից է: Սյունիքը ռազմավարական նշանակություն ունի:
Մեծ Բրիտանիայի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գծով քրեական գործակալության ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անօրինական ունեցվածքը:
Բիզնեսը Հայաստանում պետք է տարանջատվի քաղաքականությունից:
«ԱԺ ՀՀԿ խմբակցությունն այլևս մեծամասնություն չէ, մենք խմբակցությունում ունենք ընդամենը 47 պատգամավորներ, իսկ մեծամասնության համար 53 պատգամավոր է պետք։ Նիստը համարվում է կայացած, եթե լինում է 53 պատգամավոր»:
Արարատի մարզի վեց՝ Զանգակատուն, Լուսաշող, Նոր Կյանք, Դալար, Վերին Դվին եւ Հովտաշեն համայնքներում հոկտեմբերի 21-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգի օրը Հանրապետության հրապարակում 40 երկրի ղեկավարի ու 40 հազար քաղաքացիների միջև եղել է պետական պահպանության ծառայության 5 աշխատակից, ինչը վկայում է Հայաստանում կայունության ու ներքին անվտանգության առկայության մասին: Այս մասին հոկտեմբերի 19-ին Կապանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի հանրահավաքի ընթացքում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հունան Պողոսյանը մարզպետ է նշանակվել, որպեսզի ապահովի Սյունիքի քաղաքացիների ազատությունը: Այս մասին հոկտեմբերի 19-ին Կապանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ով ինչ խնդիր ունի, դուրս է գալիս, ճանապարհներ է փակում»,- Սյունիքում ասել է Նիկոլ Փաշինյանը: Նաև հավելել է՝ մի՞թե կառավարությունը հրաժարվում է ձեզ լսել, որ ճանապարհ եք փակում:
«Ինչ որոշել է Հանրապետական կուսակցությունն իր ԳՄ նիստում, մենք պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել ենք մեր հանրությանը»։ Վերլուծելով երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստը` Sputnik Արմենիայի եթերում ասաց «Հանրապետական» կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Երկիր Ծիրանի» կուսակցության Սյունիքի մարզային կառույցը դատապարտում է ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելու մասին ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 16-ի որոշումը:
Հայաստանում օլիգարխիան տապալված է, ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն: Այս մասին հոկտեմբերի 19-ին Կապանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: