ASEM-ի գագաթնաժողովը հավաստեց հավաքական աջակցությունը Իրանի վերաբերյալ գործողությունների պլանին

Բրյուսելում ավարտված ASEM-ի («Ասիա-Եվրոպա») գագաթնաժողովը հաստատել է հավաքական աջակցությունը Իրանի վերաբերյալ գործողությունների համապարփակ ծրագրին. պատժամիջոցների վերացումը դրա անքակտելի մասն է: Այդ մասին ասված է նախագահի՝ հավանության արժանացած հայտարարության մեջ:

«Իրանի կապակցությամբ ղեկավարները կրկին հայտարարել են իրենց հավաքական աջակցությունը դիվանագիտական երկխոսությանը եւ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության է արժանացել 2231 բանաձեւում, որն աշխատում եւ իրականացնում է իր նպատակը, այն է՝ ապահովել Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը»,-ասված է հայտարարության մեջ:

«Ղեկավարներն ընդունել են, որ Իրանի կողմից իր պարտականությունների լիակատար եւ արդյունավետ կատարման հետ միասին, որոնք կապված են միջուկային ոլորտի հետ, պատժամիջոցների չեղարկումը, ներառյալ դրանցից բխող հետեւանքները, ԳՀՀԾ-ի անկաքտելի մասն է: Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը միջազգային համաձայնագրերը կատարելու եւ միջազգային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը աջակցելու հարց է»,-նշվում է դրանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս