Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանի հետ Կապանում է

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սյունիքի մարզում, այս այցի մասին Ն. Փաշինյանը հայտարարել էր դեռևս երեկ՝ նշելով, որ մեկնում է Կապան աշխատանքային քննարկումներ ունենալու և մասնակցելու քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական հավաքին։

Մինչև հանրահավաքին մասնակցելը, Նիկոլ Փաշինյանը Սյունիքում լսել է բնակիչներին և նրանց կողմից ներկայացրած խնդիրները։ Ն. Փաշինյանին ուղեկցում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ու  Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հ. Պողոսյանի նշանակումը մեծ դժգոհություն էր  առաջացրել Այունիքում, և տեղի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը՝ պահանջելով կառավարությունից չեղարկել այդ որոշումը։

Սակայն հանդիպման ընթացքում վարչապետի պաշտոնակատարը որևէ կերպ չանդրադարձավ այդ նշանակմանը և բնակիչների դժգոհություններին։
Իսկ նորանշանակ մարզպետն էլ՝ ողջունելով բնակիչներին, նրանց հորդորեց, որ իրենից և իր վարչակազմից ակնկալեն նորմալ աշխատանք։

«Զուգադիպեց իմ նշանակումը, և առաջին այցս եղել է Կապանի քաղաքապետարան, իսկ այժմ էլ՝ Սյունիքի համայնքապետարան, շնորհակալ եմ ձեզանից և հավաստիացնում եմ՝ ձեզ հետ միասին և համատեղ ջանքերով Նոր Հայաստանում կերտելու ենք հիանալի ապագա։ Հավատով լցվեք»,- նշեց Հունան Պողոսյանը։

Գյուղ Սյունիք:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 19. Oktober 2018

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս