Բաժիններ՝

Նազարբաեւը Յունկերին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԲՏԽ-ի նիստին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած հանդիպման ընթացքում նրան հրավիրել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) հերթական նիստին, որը դեկտեմբերին տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում պետության ղեկավարը նշել է ASEM գագաթնաժողովի անցկացման ավանդական բարձր մակարդակը եւ Եվրահանձնաժողովի նախագահին հրավիրել է մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն ընթացիկ տարվա դեկտեմբերին կկայանա Սանկտ Պետերբուրգում»,-նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Մամուլի տեղեկագրի համաձայն, կողմերը քննարկել են միջազգային քաղաքականության ընթացիկ օրակարգը, այդ թվում՝ գլոբալ անվտանգության ասպեկտները, ինչպես նաեւ արծարծել են Եվրոպական խորհրդի հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության հարցերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031