Բաժիններ՝

Հռոմում կարկտախառն անձրևի պատճառով մետրոյի մի քանի կայարաններ ջրով են լցվել. ANSA

Հռոմի կենտրոնում ճանապարհները, ինչպես նաեւ մետրոյի մի քանի կայարաններ ջրով են ծածկվել հոկտեմբերի 21-ի երեկոյան մոլեգնած սաստիկ անձրեւի պատճառով: Այդ մասին հայտնել է ANSA գործակալությունը: Շատ շրջաններում անձրեւներն ուղեկցվել են կարկուտով:

Գործակալությունը հրապարակել է մարդկանց պատկերող լուսնակարներ, որոնք ավտոմոբիլների կտուրներ են բարձրացել՝ հեղեղից փրկվելու համար: Ջրով են լցվել մետրոյի մի քանի կայարաններ, ինչի պատճառով գետնուղին հանգստյան օրվա համար սահմանված ժամանակից շուտ են փակել: Հռոմի պատմական բազիլիկներից մեկում՝ սուրբ Սեբաստյանում՝ Ապիայի ճանապարհին, ջրի մակարդակը բարձրացել է մինչեւ 1,5 մետր:

Օդերեւութաբանական ծառայություններն առաջիկա օրերին նախազգուշացրել են վատ եղանակի մասին Կամպանիայի, Ապուլիայի, Բազիլիկատայի հարավային մարզերում: Նեապոլի, ինչպես նաեւ Կամպանիայի մյուս քաղաքների իշխանությունները հայտարարել են հոկտեմբերի 22-ին դպրոցները փակելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031