Բաժիններ՝

«Անհապաղ փոխեք միգրացիոն օրենքները». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հոնդուրասցի միգրանտների քարավանների հետ կապված իրավիճակը Դեմոկրատական կուսակցության խայտառակությունն է։

Միգրանտների քարավանն այժմ գտնվում է Մեքսիկայի եւ Գվատեմալայի սահմանին: Այնտեղ, Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսի գնահատմամբ՝ հավաքվել է 4,5 – 5 հազար մարդ: Նրանց մի մասը հոկտեմբերի 19-ին փորձել է ճեղքել-անցնել սահմանի պահապան ջոկատների միջով: Վիրավորվել են մի քանի մեքսիկացի ոստիկաններ: «Քարավանները խայտառակություն են Դեմոկրատական կուսակցության համար:

Անհապաղ փոխեք միգրացիոն օրենքները»,- գրել է Միացյալ Նահանգների նախագահը Twitter-ում: Նրա խոսքով՝ ձեռնարկվում են լիամաստաբ միջոցներ՝ կանգնեցնելու «անօրինական միգրանտների գրոհը», որոնք փորձում են կտրել-անցնել ԱՄՆ-ի հարավային սահմանը: Ինչպես նշել է նախագահը, նախ միգրանտները պետք է ապաստան խնդրեն Մեքսիկայից, եւ, եթե նրանք չկարողանան դա անել, ԱՄՆ-ը կմերժի նրանց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս