«Տիկին Զոհրաբյան, բայց ինչի՞ եք կարծում, որ ես նայում եմ ձեր կողմ միայն այն պատճառով, որ դուք քվեարկել եք, թե ոչ». Արա Բաբլոյանը՝ Նաիրա Զորհրաբյանին

«Շատ տգեղ երևույթ է, երբ մարդիկ նստած են, բայց չեն քվեարկում։ Կամ թող արտահայտվեն, որ իրենք չեն ուզում, որ նիստը կայանա…»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով արտահերթ նիստի անցկացման օրակարգի վերաբերյալ նախագծի քվերակությանը չմասնակցած պատգամավորներին։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խնդրեց իրենց կողմը չնայել ու նման միտք հայտնել, որովհետև իրենք քվեարկել են։ Այնուհետև նորից քվեարկություն եղավ և որոշումն ընդունվեց։

Նույնը եղավ նաև արտահերթ նիստի տևողության վերաբերյալ հարցի քվեարկության ժամանակ, երբ քվորում չեղավ և որոշումը չընդունվեց։

Նաիրա Զոհրաբյանը խնդրեց կրկնաքվեարկության դնել։ «Եվ խնդրում եմ, եթե ինչ-որ մարդիկ չեն քվեարկում, մեր շարքին մի նայեք»,- Արա Բաբլոյանին դիմեց Նաիրա Զոհրաբյանը։

Կարդացեք նաև

Արա Բաբլոյանն էլ այսպես պատասխանեց. «Տիկին Զոհրաբյան, բայց ինչի՞ եք կարծում, որ ես նայում եմ ձեր կողմ միայն այն պատճառով, որ դուք քվեարկել եք, թե ոչ»։

Այնուհետև Բաբլոյանը հորդորեց աշխատանքն ավելի պատշաճ կատարել։

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ նկատեց. «Բա, որ ասում ենք՝ ԱԺ-ն պետք է ցրվի, հենց սրա համար ենք ասում։ Հորդորում եմ՝ արագ քվեարկել, ընդունել նոր օրենսգիրքը, ցրվել և ընտրվել ժողովրդի կամոք»։

Բաբլոյանն էլ նշեց, որ նույնիսկ ԱԺ-ն «ցրելու» համար պետք է պարկեշտ աշխատանք իրականացնել։

Կրկնաքվեարկության ժամանակ արդեն հարցն ընդունվեց։

Նկատենք, որ ԱԺ նիստին այսօր մասնակցում է ընդամենը 53 պատգամավոր։

 

Տեսանյութեր

Լրահոս