Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ցավակցություն են հայտնել Հաշքաջիի ընտանիքին

Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը եւ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը ցավակցություն են հայտնել Ստամբուլում զոհված լրագրող Ջամալ Հաշքաջիի հարազատներին: Այս մասին հայտել է Սաուդյան մամուլի գործակալությունը:

«Նորին Թագավորական Բարձրություն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը եւ գահաժառանգ արքայազն, առաջին փոխվարչապետ եւ պաշտպանության նախարարը (Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը) հեռախոսազրույց են ունեցել Սալեհ Ջամալ Հաշքաջիի (Ջամալ Հաշքաջիի ավագ որդու) հետ, իրենց ցավակցությունն են հայտնել նրան եւ նրա ընտանիքին հանգուցյալ Ջամալ Հաշքաջիի մահվան կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են թագավորության գլխավոր հյուպատոսարանում սուր վեճի հետեւանքով Հաշքաջիի մահվան մասին: Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ շեյխ Սաուդ ալ Մուաջիբը հայտարարել է, որ այս պահին քննության տակ են գտնվում երկրի 18 հպատակներ, որոնց ինքնությունը չի հայտնվում: Նա նաեւ տեղեկացրել է, որ իրենց պաշտոններից հեռացվել են գահաժառանգի խորհրդական գեներալ Ահմեդ Ասիրին եւ նախարարի աստիճանով թագավորական դիվանատան խորհրդական Սաուդ ալ Քահթանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031