
Աֆղանստանում սպանվել է թալիբների պարագլուխներից մեկը

Աֆղանստանի Կունդուզ հյուսիսարեւելյան նահանգում «Թալիբան» շարժման առաջնորդ մոլլա Մանսուրն սպանվել է Իմամ Սահիբի գավառում, որը սահմանակից է Տաջիկստանին: Այդ մասին հայտնել է աֆղանական ազգային բանակի 209-րդ կորպուսի մամուլի կենտրոնը:
Աֆղանական հրամանատարության տվյալներով՝ կառավարական զորքերի հետ ընդհարումների ընթացքում ոչնչացվել է առնվազն 20 զինյալ, այդ թվում՝ ծայրահեղականնների դաշտային հրամանատար Յասին Վահիդը: 209-րդ կորպուսի շտաբում մոլլա Մանսուրի վերացումը գնահատել են որպես նշանակալի հաջողություն, թալիբների առաջնորդը պատասխանատու էր կառավարական ուժերի վրա հարձակումների համար ոչ միայն Կունդուզի նահանգում, այլեւ հարեւան Թահարի եւ Բաղլանի նահանգներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: