Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի առարկությունների ներկայացումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը մարզերում նախընտրական քարոզարշավի ժամանակ հաճախ է անդրադառնում Արցախի հարցին, և տարբեր առիթներով կուսակցության անդամները նշել են, որ «Սասնա ծռերը» կոշտ դիրքորշում ցույց կտան ՀՀ իշխանություններին, եթե վերջիններս որոշեն Արցախի հարցում զիջումների գնալ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Արգենտինայում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ G20-ի գագթանաժողովի շրջանակներում իր ունեցած հանդիպումը դեկտեմբերի 3-ին բնութագրել է որպես երկկողմ հարաբերություններում կատարված մեծ թռիչք:
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին ասում է, որ հիմա վերջնագրերի ժամանակ չէ:
ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսությունն անհրաժեշտ է, նույնիսկ եթե կողմերի հարաբերությունները չբարելավվեն տեսանելի ապագայում:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Արտակ Կիրակոսյանը կարծում է, որ քարոզարշավն այնքան էլ իրենց «ուզածով չի անցնում», և պատճառը, ըստ նրա՝ առաջին հերթին՝ ռեյտինգային ընտրակարգն է:
«Մեր ճանաչելիությունը բարձրացել է և գնալով բարձրանում է»,- այսօր Երևանում կարկանդակներ բաժանելու ֆլեշ-մոբի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու Արտակ Զեյնալյանը։
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Մասիսում նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հետ հեռախոսազրույցում առաջարկել է՝ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգեն, քանի որ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կոնսենսուս չկա, և նիստը կհրավիրվի այն ժամանակ, երբ աշխատանքային կարգով խնդիրը կլուծվի։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանի խոսքով՝ կուսակցության ներսում արդեն բոլորի դերերը որոշված են, այսինքն, թե ապագայում ոչ ինչով պետք է զբաղվի։
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնատվության արարողությունը կարող է Թբիլիսիում չանցկացվել:
ՆԱՏՕ-ն Վրաստանին աջակցություն կցուցաբերի Սեւ ծովում նրա առափնյա պահպանության ծառայության եւ ռազմածովային ուժերի զարգացման հարցում:
Ուկրաինայի Գերագույն ռադայի «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն առաջարկում է մտածել երկրում մտցված ռազմական դրության ժամկետը կրճատելու հնարավորությունը, քանի որ այն խիստ վախեցրել է հանրապետության բնակիչներին։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեկտեմբերի 9-ին Հայաստանում նշանակված են ընտրություններ, որի ընթացքում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրեն նոր Ազգային ժողով:
Հարցին՝ շտապողականություն նկատո՞ւմ է, նա այսպես պատասխանեց. «Դատերն ամեն օր իրար վրա են դրվում՝ չնայած, որ կա բավականին մեծ ծանրաբեռնվածություն դատարանում, բայց դե դա զուտ շտապողականություն է, թե գործի առանձնահատկությունն է, թե այլ հանգամանքներ են, կդժվարանամ մեկնաբանել»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պակիստանի վարչապետ Իմրան Խանին հղած նամակում Իսլամաբադին խնդրել է օժանդակել աֆղանական հակամարտության լուծման գործում:
Ըստ Գ. Ծառուկյանի, անասնապահությամբ զբաղվելու համար էլ գյուղացիներին պետք է տրամադրվեն 2 տոկոսով գյուղատնտեսական վարկեր, որպեսզի մարդիկ այն գարնանը վերցնեն, աշնանը հնարավորություն ունենան վերադարձնելու։
Ազգային ժողովի խորհրդի՝ դեկտեմբերի 3-ին նիստը չի կայացել:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանուն եւ Գեղարքունիքի մարզպետին հրաժարականի դիմում է ներկայացրել Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը:
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արտաշատում նախընտրական հանրահավաքի ժամանակ հիշեցրեց Արտաշես արքային, որն Արտաշատի մոտակայքում պլանավորում էր իր մայրաքաղաքը կառուցել։
Ֆրանսիայում շարունակվող բողոքի ակցիաների մասնակիցները Total նավթի-գազի կոնցեռնի վառելիքի 11 պահեստարան են արգելափակել Ֆրանսիայում, ինչի պատճառով առանձին լցակայաններում բենզինի ու դիզելի անբավարարություն է դիտվում:
«Փողոցային դեմոկրատիան իրեն սպառել է։ Օրը ցերեկով եթե մտնում են բակերը, սկսում են բարձրախոսով դիմել ընտրողներին, տանը լինում են կամ հաշմանդամություն ունեցողները, կամ ծերերը, կամ բազմազավակ մայրերը, որոնք ընտրության չեն գնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
«ՔՊ-ն իրեն դեռևս ընդդիմություն է համարում և պայքարում է իշխանության համար։ ՔՊ ղեկավարի գրոհն ամբողջությամբ իշխանության դեմ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
Նոյեմբերի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան հերթական խորհրդակցությունները Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։
Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը պատրաստվում է վաճառել շուրջ 218 միլիոն դոլար արժողությամբ Boeing 787 Dreamliner-ը:
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բրիտանացի հրշեջ-փրկարար Փոլ Բըրնսին: Վերջինս առաջին անգամ Հայաստան էր այցելել շուրջ երեսուն տարի առաջ` որպես հրշեջ-փրկարար մասնակցելով 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ու որոնողական աշխատանքներին:
«Մենք ասել եք, որ Արցախի հարցը լուծողը կառավարությունը չէ, այդ հարցի լուծողը ժողովուրդն է, և ինչ կառավարություն էլ լինի, չի կարող ժողովրդի թիկունքում որևէ քայլ անել»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
«Մենք» դաշինքն այսօր նախընտրական քայլերթ է իրականացնում Երևանում։ Կենտրոնում դաշինքի անդամները քաղաքացիներին կարկանդակներ բաժանեցին։ Դաշինքի առաջնորդներից Խաչատուր Քոքոբելյանն այդ կարկանդակները հայկական ավանդույթի ամենալավ ու բարի խորհրդանիշ անվանեց։
«Նիկոլ Փաշինյանին թվում էր, որ սա իր նախընտրական ջոկերն էր, որպեսզի, այսպես ասած, «չախի» ՀՀԿ-ի նախընտրական արշավը։ Բայց Նիկոլ Փաշինյանն ու իր խորհրդատուները քաղաքական կարճատեսություն ունեն։ Այս դեպքը եկավ ապացուցելու այն, ինչի մասին մենք խոսում ենք՝ այն, որ հակակոռուպցիոն պայքարը մեծապես շոու է, նպատակ ունի վախացնելու, փոքրացնելու քաղաքական մրցակիցների կշիռը»:
Նրա բնորոշմամբ, այն մարդիկ, որոնք նախընտրական շրջանում համարձակվում են փող բաժանել, «անասուն» են։
Ֆրանսիացի «դեղին բաճկոնավորների» ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին պահանջել են կառավարության հրաժարականը եւ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեի նշանակումը վարչապետի պաշտոնում: