«Ժամանակ» թերթը գրում է. «Արտաշատում «Իմ քայլը» դաշինքն ամբողջ ուժով օգտագործում է վարչական ռեսուրսը: Զավեշտալին այն է, որ օրենքի խախտմամբ զբաղվում է ոստիկանությունը, որը պետք է պայքարեր դրա դեմ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հոկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու, եւ դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը:
«Այսօր ես պիտի հանդիպեմ անկախ դիտորդական կազմակերպության ներկայացուցչի հետ եւ պատրաստվում եմ խոսել նաեւ այդ մասին․․․ Թող ճշտեն, պարզեն եւ հետեւություններ անեն»:
«Իրատես» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մարզերում վարկանիշային թեկնածուներ առաջադրելու համար մեծ ջանքեր ու միջոցներ է ներդրել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյանն ասել է՝ պայմանավորվել են, որ մինչեւ 2019թ․ նիստ չի կայանա, հարցը կլուծվի աշխատանքային կարգով։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Սոչիում ԵՏՄ անդամ երկրների գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյան-Պուտին առաջին հանդիպման ժամանակ Փաշինյանը բարձրացրել է հայ վարորդների՝ Ռուսաստանում մեքենա վարելու թույլտվության հարցը։ Պուտինը շատ ուղիղ նրան ասել է՝ ընդունեք ռուսաց լեզուն որպես երկրորդ լեզու, ու՝ ոչ մի խնդիր։
«Երևի շատերդ ուշադրություն դարձրեցիք, որ Գորիսում ունեցած ելույթում, մեր հարգարժան վարչապետի պաշտոնակատարը սպառնաց ԱԱԾ-ն ուղարկել բոլոր նրանց հետևից, ովքեր կասկածի տակ են դնում Արցախի և ընդհանրապես ազգային անվտանգության հարցով իր գործունեությունը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղ-Հայաստան վերջերս թեժացած դիսկուրսից հետո Ղարաբաղ է մեկնել ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ղարաբաղի իսթեբլիշմենթին փոխանցելու ՀՀ իշխանության ուղերձները, որ իրենք կատեգորիկ դեմ են Հայաստան-Ղարաբաղ լարվածությանը։
«Ներքաղաքական փոփոխությունները, այդ թվում՝ հեղափոխական տրամադրությունները, շարունակվում են, ինչը նշանակում է` չի կարելի բացառել, որ Հայաստանի նոր թեկնածուն ևս ենթարկվի քրեական հետապնդման: Եվ ասեմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները ելնում են նաև այս մտահոգությունից՝ կարծելով, որ այս փուլում ՀՀ-ի համար միջազգային կազմակերպությունում նման պատասխանատու պաշտոնը կարող է հավելյալ բեռ դառնալ»:
«Փաշինյանի նեոբոլշևիկյան ռեժիմը խուճապի մեջ է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարութունը հրապարակել է 2018թ. առաջին 10 ամսում Թուրքիա ժամանած այցելուների թիվը:
Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը նշել է ԱՄԷ հիմնադրման 47-ամյակը:
168.am-ը հարցումներ անցկացրեց Երևանում՝ հասկանալու համար, թե հասարակությունն ի՞նչ մտահոգություններ ունի ընտրությունների, քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերի, սոցիալական, տնտեսական խնդիրների լուծման, արցախյան հիմահարցի հետ կապված նրանց հնչեցրած կարծիքների և առհասարակ երկրում տիրող իրավիճակի մասին։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 40 անդամ այս շաբաթ կժամանեն Երևան՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով:
«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի բացառում նախագահական մոդելին վերադարձը։ Իմ որոշ ընկերներ Երևանից հիասթափության տարրերով ինձ անձնական հաղորդագրություններ էին գրում։ Միևնույն ժամանակ՝ քաղաքական գործիչներով հմայվելն անշնորհակալ գործ է»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում շարունակվող բողոքի ակցիաների պատճառով կարող է չեղարկել այցը Սերբիա, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 5-6-ը:
Hraparak.am-ի հարցազրույցը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովի հետ։
ՄԵՆՔ դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Անժելա Խաչատրյանն այսօր հանդիպել է Ընտրությունները համակարգող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դևիդ Կանիկիյայի և առաքելության քաղաքական վերլուծաբան Նինա Կեցոյեվիչի հետ:
Հարցին՝ արդյոք համարո՞ւմ է, որ հավասար պայքար է ընթանում ուժերի միջև՝ հաշվի առնելով, որ ուշադրության կենտրոնում այսօր հիմնականում ՀՀԿ-ն ու «Իմ քայլը» դաշինքն են, նա պատասխանեց. «Ինձ համար փոխադարձ հրաձգությունը ուշադրության նշան չէ, որովհետև քաղաքացիներն այլ չափանիշերով են ընտրություն կատարում»։
«Ժողովուրդը բոլորին լավ ճանաչում է և առանց վարչական ճնշումների՝ ունի ազատ, արդար ընտրություն կատարելու հնարավորություն: Մեր թիկունքում շուրջ 250 օրենքներ են, որոնց շնորհիվ Հայաստանում 212.000 մարդ ստացավ իր ավանդները: Առաջարկում ենք շարունակել վերադարձնել ավանդները, ներառյալ՝ մահացած ավանդատուների ժառանգներին»:
Իրանը չի պատրաստվում դուրս գալ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (OPEC), սակայն մտադիր էլ չէ նվազեցնել նավթի արտահանման ծավալները:
Հայ Հեղափոխական դաշնակցությունն այսօր նախընտրական հանրահավաք իրականացրեց Արմավիր քաղաքում։ Կուսակցության թեկնածու Արծվիկ Մինասյանը ներկայացրեց մարզում վարկանիշային կարգով առաջադրված 10 թեկնածուներին և հայտարարեց, որ այդ տասնյակից յուրաքանչյուրին տված քվեն իրենց ավելի է մոտեցնում դեպի այն երազանքի Հայաստանին, որի մասին բոլորը խոսում են, բայց որը դեռևս ոչ մեկը չի առարկայացրել։
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքի դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող Անկախ պետություններ համագործակցության (ԱՊՀ) դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Ուրսուլա Գաչեկի հետ:
«Քաղաքական մեծամասնությունը և քաղաքական փոքրամասնությունը դրանք իշխանություն են, դրանք իրականացնում են ժողովրդի կամքը, մեծամասնությունը՝ մեծամասնության, փոքրամասնությունը՝ փոքրամասնության»։
168.am-ի խմբագրություն էին զանգահարել Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների բնակիչներ։ Արաբկիր վարչական շրջանի բնակիչը բողոքում էր, որ ամբողջ շենքն աղտոտում են իշխող «Իմ քայլը» դաշինքի բուկլետներով և քարոզչական նյութերով, որոնք բնակիչները վերցնելուց հետո նետում են աստիճանավանդակների վրա, վերելակների մեջ, կամ օրը մի քանի անգամ նրանց դռներն են թակում երիտասարդներ՝ առաջարկելով քարոզչական այդ նյութերը և բնակիչներին կոչ անում ընտրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը հանդիպումներ ունեցան մայրաքաղաքի բնակիչների հետ։ Շրջելով Երևանի կենտրոնում՝ կուսակցության անդամները թռուցիկներ բաժանեցին քաղաքացիներին և համառոտ ներկայացրեցին նախընտրական ծրագիրը։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանությունը՝ նախընտրական ճնշման գործիք. Վերջապես հասկացա, թե ինչու ոստիկանությունը գործ չհարուցեց իմ նկատմամբ և ոչ միայն իմ նկատմամբ հնչեցված սպառնալիքների մասով:
«Հիմնականում գլխավո դատախազն էր խոսում։ Ես չէի ասի, թե համոզիչ էր փաստարկները, բայց համենայն դեպս, մանրակրկիտը աշխատել էր հակափաստարկի վրա»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։
Նախընտրական շրջանը Հայաստանում, թերևս, միշտ աչքի է ընկել քաղաքական տարբեր ուժերի կողմից անսկզբունքային, պատեհապաշտ վարքագծով, նախկինում արտահայտած սեփական կարծիքին հակասող տեսակետների առատությամբ: Սակայն այս քարոզարշավն այդ առումով, թերևս, անցել է բոլոր ռեկորդները:
«Մենք առաջարկում ենք հասցեական սոցիալական քաղաքականություն, հասանելի առողջապահություն: Մարդիկ մահանում են, որովհետև չեն կարողանում վճարել դեղի, վիրահատության համար»: