«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց մեղադրանքները, թե ինքը ՀՀԿ-ական թեկնածուներին սպառնացել է ԱԱԾ-ով։
Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակի և դրա լուծման համար ճանապարհներ գտնելու նպատակով կրկին հանդիպելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար դատի են տվել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի նախկին խորհրդական Ահմեդ Սևերին:
«Ազգային առաջընթաց» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Գրիգորյանն այսօր «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ ասաց, որ խնդիրը երկու մասից է բաղկացած՝ ապօրինի հարստացում և ակտիվների վերադարձ, և ընդգծեց, որ իրենց ծրագրում հատուկ կետ կա ակտիվների վերադարձի մասին:
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի կենտրոնում դռնեդուռ քարոզարշավ է իրականացնում։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը խոսելով Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության մասին, ասել է. «Սասուն Միքայելյանի ասածը սարքեցին մեծ պատմություն, բայց նրա ասածը սխալ դուրս կգար այն ժամանակ, երբ որ Մարտի 1 չունենայինք, Ապրիլյան չունենայինք, Հոկտեմբերի 27 չունենայինք։ Իսկ հեղափոխությունը փրկեց հա՛մ Ղարաբաղը, հա՛մ էլ Հայաստանը»։
Բոլիվիայի Գերագույն դատարանը դեկտեմբերի 4-ին գործող նախագահ Էվո Մորալեսին եւ փոխնախագահ Ալվարո Գարսիային թույլատրել է իրենց թեկնածություններն անընդմեջ չորրորդ ժամկետի համար քվեարկության դնել սկզբնական ընտրություններում, որոնք նշանակված են 2019 թվականի հունվարին:
«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով, ոչ էլ առաջարկությամբ չի դիմել։ Մենք ասել ենք, որ ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում, և մենք հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի հարցի շուրջ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հյատարարել է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությանը, թե դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է հայկական կողմի խնդրանքով։
Իմ հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին չվստահելու և քննությունը ուշացված տանելու նպատակով հրաժարվում եմ շարունակել մասնակցություն ունենալ այդ գործընթացին, ուստի հայտարարում եմ.
«Ես այսօր ժամը 13:00-ին պատրաստվում էի 5 րոպեով այցելել Ազգային անվտանգության ծառայություն, բայց քանի որ նշյալ գերատեսչությունը առաջ ընկնելով հայտարարություն տարածեց, ուստի ժամանակ չեմ կորցնի և ինքս հանդես կգամ հայտարարությամբ։ Ժամը 14.00-ին լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում եմ ՀՀԿ գրասենյակ»։
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ քննարկվում է ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ Միլանում կայանալիք նիստի շրջանակում ՀԱՊԿ-ի պետությունների ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը, տեղեկացնում էՌԻԱ Նովոստիին:
Ս.թ. նոյեմբերի 27-ին «Հայելի ակումբ»-ում տեղի է ունեցել Դավիթ Շահնազարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում անդրադառնալով Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե՝ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը», Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ՝ «…Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանն, իրականում դա քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն:
Ոստիկանությունն Իտալիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում եւ Հարավային Ամերիկայի մի քանի երկրներում 90 մարդու է ձերբակալել Նդրանգետա կալաբրիական մաֆիոզ կազմակերպության դեմ իրականացված գործողության շրջանակում:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը բանտում գտնվող քրդամետ կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ։
Ադրբեջանի զինված ուժերին «Բալ-3» առափնյա հրթիռային համալիրի (ԱՀՀ) մատկարարումը ձախողվել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության դիրքորոշման պատճառով:
Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած լսումների ընթացքում հայտարարել է Լին Թրեյսին, ում նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին:
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ:
Բաքվում կայացած հեռահաղորդակցության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսի շրջանակներում (BAKUTEL 2018) կազմակերպվել է քառակողմ հանդիպում, որին մասնակցել են Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության միջոցների նախարար Կոստանտին Նոսկովը, Իրանի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Շահզադ Գուի Արյուբին, Ադրբեջանի հաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների նախարար Ռամին Գուլուզադեն և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրանը։
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ունի բոլոր համապատասխան արժանիքներն Ամերիկայի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու համար:
Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը Tert.am-ին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ներգաղթյալների համար մաքսի սահմանման հնարավորությունը Միացյալ Նահանգների տարածքում ապաստանի ստացման դիմում տալու համար:
ԱՄՆ-ը պնդում է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը Եվրոպայի համար լավ հիշեցում դարձավ առ այն, թե ինչով է վատ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման նախագիծը:
Քարոզչություն` Երևանի մետրոյում
Ֆրանսիայում վառելիքի գների բարձրացման պատճառով բողոքի ընդգրկուն ակցիաները վկայում են Փարիզի՝ կլիմայի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշման ճշտությունը:
Ցունամիի առաջացման սպառնալիք է հայտարարված Նոր Կալեդոնիայի ափերի մոտ տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական որոշ թեկնածուներ իրենց քարոզարշավը և քաղաքական վարքագիծը այնպես են կառուցում, որպեսզի ընտրություններից հետո կարողանան թռնել Հայաստանից:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մենք շարունակում ենք մտահոգիչ տեղեկություններ ստանալ մարզերից և հատկապես համայնքապետերից, ովքեր հայտնում են նոր իշխանության նշանակած մարզպետների կողմից իրենց նկատմամբ իրականացվող ճնշումների մասին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 7-ին պարզ կդառնա՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, կկալանավորվի, թե ոչ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված Տիգրան Ուրիխանյանը երեկ Դավթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ընտրություններից հետո բացել է տալու տարածքի բոլոր ընտրատեղամասերը՝ վերահաշվարկի համար։
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրահանգով նախկին օլիգարխ և մենաշնորհների արքա, ներկայումս սեփականատեր և ազգային բուրժուազիայի ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը լծվել է Նիկոլ Փաշինյանի աներորդու` Հրաչյա Հակոբյանի քարոզարշավը կազմակերպելու գործին: