«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որեւէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտեւի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:
«Փաստ» թերթը գրում է. «Սպասելի էր, որ մի շարք աղմկոտ քրեական գործեր կհամընկնեն նախընտրական շրջանի վերջին շաբաթվա հետ: Սրա վկայությունն էր ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի մասին պատկան մարմինների հայտարարությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ քարոզարշավի պատասխանատու Արմեն Աշոտյանին հարցրինք՝ նախորդ տարիների նմա՞ն է ձեր քարոզարշավը։ «Իհարկե ոչ, սա մեր վերջին քարոզարշավների մեջ ամենաէժան քարոզարշավն է․ նախկինում միշտ «Շարմ»-ին էինք պատվիրում՝ շատ գունեղ, թանկ քարոզարշավ էր լինում՝ հոլովակներ, երգեր էինք պատվիրում, երաժշտական կլիպներ էինք նկարում, հիմա շատ փոքր գումարով մեծ արդյունք ենք ուզում ստանալ»։
«Ակնհայտ է, որ որոշակի ընդհատակյա պայմանավորվածություն կամ համատեղ ընկալում կա կողմերի միջև ներկայիս իրավիճակի վերաբերյալ, հենց այդ պատճառով շփման գծում իրավիճակը համեմատաբար խաղաղ է»:
Սասուն Միքայելյանի պատասխանը Դավիթ Շահնազարյանին:
Իրանի ֆինանսական և նավթային ոլորտի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներից հետո Թուրքիան դադարեցրել է հում նավթի ներկրումը Իրանից:
«Այս պաշտոնը չպետք է կռվախնձոր դառնա, հատկապես, երբ Հայաստանի թեկնածուն արդեն պաշտոնավարել է մի որոշ ժամանակ, և մյուս երկրները համաձայն չեն, որպեսզի երկրորդ թեկնածուն նշանակվի»,- ասում է Մալաշենկոն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Էդուար Ֆիլիպի քաղաքականության հավանության վարկանիշները 23 տոկոս եւ 26 տոկոս ռեկորդային ցածր ցուցանիշներ է արձանագրել:
«Տնտեսությունը կարող է զարթոնք ապրել, եթե տեղական հումքի վրա շեշտը դնենք: Գիշեր-ցերեկ խոսում են ներդրումների մասին: Ո՞վ է գալու Հայաստանում ներդրում անելու համար: Մեր հարստությունը քարն է, որից աշխարհում շատ բաներ են ստեղծվում, օրինակ՝ բազալտից ստեղծված ջրի ֆիլտրերը աշխարհում լավագույնն են, իսկ հակատանկային ականները ոչ մի ականորսիչ չի որսում: Հայաստանը պետք է դառնա քարի Սիլիկոնային հովիտ: Սրան զուգահեռ՝ անհրաժեշտ է զարգացնել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը»,- 168.am-ի հետ զրուցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանը:
Դեկտեմբերի 4-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ առևտրային բանակցություններ սկսելու մասին:
«Նման հարցի շուրջ Պուտինի և Փաշինյանի միջև տարաձայնությունը չափազանց վատ է»:
«Արցախի թեման շահարկվում է, որովհետև թեման բավականին թեժ է։ Ինքս էլ տեսնում եմ բավականին ակնարկներ, որ շատ շուտով Արցախում կլինեն ռազմաճակատային և դիվանագիտական լուրջ զարգացումներ»։
Թուրքիան ռազմական արդյունաբերության ոլորտի 18.2 մլրդ դոլարանոց բյուջեով աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը: Անթալիայի համալսարանում ներկայացրած զեկույցի ժամանակ այդ մասին հայտարարել է խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերության՝ «ASELSAN»-ի տնօրեն Հուլուք Գյորգյունը:
Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին կամ որոշում կկայացնի դիմել Սահմանադրական դատարան, կամ կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, կամ ազատ արձակել:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, Մեծ Բրիտանիայի փաստաբանների պալատի անդամ Էդվարդ Ֆիցջերալդը խոսում է ՀՀ նախագահի անձեռնմխելիության, 2008թ․ մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու իրավաչափության, ինչպես նաև ՀՀ վարչապետի կողմից անմեղության կանխավարկածը խախտելու մասին:
168.am-ի հետ զրույցում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Արտակ Կիրակոսյանն ասաց, որ հարցը նույնիսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ են ճշտել:
Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, «Սասնա ծռերը» ներկայանում են երկու տարվա հստակ նախընտրական ծրագրով, քանի որ առաջիկա խորհրդարանը պետք է ունենա երկու տարվա կյանք։
Խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը։ Այս մասին, factor.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն ունեն, թերևս, ամենամեծ կարևորությունը հայ հասարակության և հայկական պետականության համար անկախացումից ի վեր: Խաղաղ իշխանափոխությունը, որը տեղի ունեցավ այս տարվա ապրիլին, ապացուցեց, որ հայ հասարակությունը դեռևս ամբողջովին չի կորցրել իր ժողովրդավարական էությունը:
Վրաստանի նախագահի նոր վարչակազմի ֆինանսաորումը գրեթե 4 միլիոն լարիով կրճատվում է, իսկ նախագահի պահուսային հիմնադրամը լիովին լուծարվում է, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երկրի առողջացման և զարգացման գործում շատ է կարևորում խոսքի ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը:
«Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ`դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում», – Yerkir.am-ին ասել է վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը շատ արագ բացահայտվեց: Օրերս նա հայտարարում էր, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը առաջարկել է իրեն հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը: Սակայն արդեն այսօր Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը պաշտոնապես հայտնեց, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի ղեկավարության խնդրանքով՝ հաշվի առնելով մեր ընտրությունները»:
ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Մհեր Եղիազարյանը սյունեցի է, ով Սյունիքում` հատկապես Սիսիանի տարածաշրջանում, մեծ հեղինակություն վայելող անհատականություն է:
«Ծառուկյանն այսօր չարչավում է ոչ թե իր համար, այլ ուզում է, որ լավ լինի, իմ երեխաների ապագան փայլուն լինի։ Այսօր կարող եմ ոչնչի չխառնվեմ, միայն ամեն ինչ կազմակերպեմ ու գնամ, իմ գործերով զբաղվեմ»։
«Մենք» դաշինքը չի բողոքում քարոզարշավի կարճ տևողությունից։ Այսօր լրագրողների հետ զրույցում դաշինքի ղեկավարներից Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ բոլոր ուժերի համար բավականին բարենպաստ պայմաններ են, հանրության մոտ կաշկանդվածություն չկա, մարդիկ հանգիստ տանից դուրս են գալիս ու հավաքներին մասնակցում։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, վարույթ է ընդունել «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համաբարձումյանի» հայցը: