
««Բոլորին դեմ» քվեարկության տոկոսը կարող էր դառնալ ինդիկատոր` ՀՀ քաղաքական համակարգի արդիականացման և համալրման համար»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեկտեմբերի 9-ին Հայաստանում նշանակված են ընտրություններ, որի ընթացքում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրեն նոր Ազգային ժողով:
Գործող ընտրական օրենսգրքով հնարավորություն չի տրված քվեարկել «Բոլորին դեմ», ինչը, իմ խորին համոզմամբ, չի համապատասխանում ժողովրդավարության կանոններին, քանի որ սահմանափակում է իմ` ՀՀ քաղաքացու իրավունքը արտահայտել իմ վերաբերմունքը գործող քաղաքական ուժերի նկատմամբ:
Քվեաթերթիկում այս դաշտի ավցելացումը հնարավորություն կտար ի ցույց դնել ՀՀ քաղաքական համակարգի նկատմամբ ՀՀ քաղաքացիների մոտ առկա վերաբերմունքը` հնարավորություն տալով գործող քաղաքական ուժերին վերանայել իրենց գործունեությունը` այն առավել հասցեական և թիրախային դարձնելու ակնկալիքով, ինչպես նաև նոր քաղաքական ուժերի ձևավորմանը:
«Բոլորին դեմ» քվեարկության տոկոսը կարող էր դառնալ ինդիկատոր` ՀՀ քաղաքական համակարգի արդիականացման և համալրման համար:
Լրացնելու համար օրենդրական այս բացը, մշակվեց այս Frame-ը, որի օգտագործման պարագայում ՀՀ քաղաքացին կկարողանա արտահայտել իր վերաբերմունքը ՀՀ գործող քաղաքական համակարգի և ընթացող քարոզարշավի վերաբերյալ:
Զեր լուսանկարների տակ այս Frame-ի տեղադրումով դուք կարտահայտեք ձեր վերաբերմունքը այս ընտրարշավի և գործող քաղաքական համակարգի վերաբերյալ»:
Հարգելի ֆեյսբուքահայություն,Դեկտեմբերի 9-ին Հայաստանում նշանակված են ընտրություններ, որի ընթացքում ՀՀ քաղաքացիները պետք…
Gepostet von Artur Ghazinyan am Montag, 3. Dezember 2018