«ՔՊ-ն իրեն դեռևս ընդդիմություն է համարում և պայքարում է իշխանության համար». Ազատ Արշակյան

«ՔՊ-ն իրեն դեռևս ընդդիմություն է համարում և պայքարում է իշխանության համար։ ՔՊ ղեկավարի գրոհն ամբողջությամբ իշխանության դեմ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

Ըստ նրա՝ այնպես է ստացվել, որ հիմա իշխանությունն անտեր է. «Ո՛չ Հանրապետականն է տեր կանգնում իշխանությանը և պատասխանատվություն վերցնում երկրում ստեղծված վիճակի համար, ո՛չ ՔՊ-ն է տերը, որովհետև ասում է՝ ԱԺ-ն է տերը։ Մենք հիմա չունենք իշխանություն, ունենք իշխանության համար պայքար։ Ինձ զարմացնում է այս իրավիճակը»։

Ազատ Արշակյանը նշեց, որ Հայաստանը հիմա բորոտների ակումբում է. «Տաջիկստանը, Ղրղըզստանը պետք է մեզ տեխնոլոգիա տա՞ն, ֆինանսավորե՞ն։ Եվրոպան մեզ ասաց՝ արի մեզ հետ։ Եթե մենք մտածում ենք մեր անվտանգության մասին, մենք այն ակումբում ենք, որը մեզ համար վտանգավոր է։ Ղազախստանը պանթյուրքիզմի ջատագովներից է, մենք այդ ակումբում ենք։ Քաղաքական կուսակցություններն այդ հարցերը չեն բարձրացնում։ Երբ մեկն ասում է՝ դուրս ենք գալիս ԵՏՄ-ից, պետք է ասի՝ դուրս ենք գալիս Ռուսաստանի ազդեցության գոտուց։ «Մենքը» ամենամոտն է այսօրվա Հայաստանի օրակարգին, որովհետև հավատարիմ են իրենց դիրքորոշմանը։ Մնացած բոլորը բողկ են, սպիտակ են, բայց սև շապիկ են հագել։ Կամ Եվրոպայի հետ եք, կամ Տաջիկստանի, Ղազախստանի հետ եք»։

Տեսանյութեր

Լրահոս