ԱԺ խորհրդի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով

Ազգային ժողովի խորհրդի՝ դեկտեմբերի 3-ին նիստը չի կայացել:

Ինչպես տեղեկացրին Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ԱԺ խորհրդի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: 

Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ:

Խորհրդարաական բոլոր ուժերը ներգրավված են նախընտրական քարոզարշավում: Ազգայի ժողովի բոլոր 4 խմբակցությունները ղեկավարները նամակով դիմել էին ՀՀ ԱԺ նախագահին՝ խնդրելով քարոզարշավի ընթացքում կայանալիք քառօրյա նիստերի ընթացքում իրենց պատգամավորների բացակայությունները համարել հարգելի: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31