«Իրատես» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ մեկ ամսվա ընթացքում նոր կառավարությունում օպտիմալացմանը զուգահեռ տեղի կունենա նաեւ կադրային փոփոխություն:
«Փաստ» թերթը գրում է. «Շաբաթվա ինտրիգն ու անսպասելի միջադեպը Փաշինյան-Ալիև արդեն երրորդ «ոչ պաշտոնական» հանդիպումն էր, որը տևեց 1,5 ժամ: Այս անգամ՝ Դավոսում:
«Իրավունք» թերթը գրում է. «Գործարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն արդեն տեւական ժամանակ է` իրեն պատկանող սուպերմարկետներում Նիկոլ Փաշինյանի նկարով «Վարչապետ», «Դուխով» անվանումներով օղիներ եւ «Նիկոլ» կոնֆետներ է վաճառում:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը զբաղված են օրենսդրական նախաձեռնություններ մշակելով եւ դրանք ներկայացնելով, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն ակտիվորեն խմբակցության նիստեր է գումարում:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի՝ երեկ 168.am-ին տված հարցազրույցում արված պնդումները, թե հունիսին Փաշինյանն ու Ալիեւը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ կստորագրեն համաձայնագիր, հայրենի քաղաքական դաշտում տարբեր մեկնաբանությունների տեղիք են տվել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը տարեվերջին որոշել է կառավարության պահուստային ֆոնդից 1 միլիարդ դրամ հատկացնել ՀՀ Ոստիկանության համակարգի աշխատակիցներին պարգեւատրելու համար:
«Թվում էր՝ անցյալ տարվա իշխանափոխությունից հետո գոնե խոսքի ու տեսակետի ազատության առումով առաջընթաց կարձանագրվի, եւ նոր իշխանությունները չեն բռնանա մարդկանց կարծիքների վրա:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին հարցրինք` քանի՞ տարեկան եք։ «26»,- անմեղ ժպիտով ասաց նա: Այսքան ջահել, այսքան մատղաշ` ի՞նչ եք անում պառլամենտում։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հարաբերությունները վերջերս բավական սառն են: Սա, պարզվում է, ունի իր նախապատմությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի հռչակավոր մարզպետ Գարիկ Սարգսյանը գյուղապետերի դեմ արշավանքից հետո անցել է դպրոցի տնօրեններին։ Մարզից տեղեկություններ ենք ստանում, որ նա որոշել է հերթով ազատվել բոլոր ոչ յուրային տնօրեններից, առաջնահերթության կարգով՝ նրանցից, որոնք ծառայել են նախկին իշխանություններին կամ ունեն մտերիմ կապ։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվել է ՀՅԴ նորընտիր Բյուրոյի կազմը, որի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատրյանը:
Ջրային կոմիտեի նախագահն իր 100-ից ավելի աշխատակիցներին պարգևատրել է 150 տոկոսի չափով: Ըստ լրատվամիջոցների՝ չի մոռացել իրեն էլ՝ որպես պարգևավճար, դուրս գրել մոտ 500 հազար դրամ, ապա այն փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին: Այ, սա արդեն նախկին հանրապետականներից էլ հին տրյուկ-հնարք է:
Boeing ավիաշինական կորպորացիան ինքնավար մարդատար օդանավի (PAV) առաջին փորձնական թռիչքն է անցկացրել քաղաքային պայմաններում ուղեւորություններ կատարելու համար։
Քաղաքապետարանին դժվար է մեղադրել տեղեկությունների չտրամադրման համար, սակայն հարցը ավելի գլոբալ է։
«Ներկայումս խոսվում է փետրվարին Մնացականյան-Մամեդյարով սպասվող հանդիպման մասին, որի ընթացքում հստակեցվելու է Փաշինյան-Ալիև գագաթաժողովի կազմակերպման հարցը: Ինչու է կազմակերպվում այս գագաթաժողովը, առաջին հարցը` որտեղ են անցկացնելու: Մենք կասկածներ ունենք, որ դա Մոսկվան չի լինելու»:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փախստականների խնդիրն ամենաբարդ հարցերից է, որում միահյուսված են քաղաքական և հումանիտար ասպեկտներ։
Չինաստանի Վենչժո քաղաքի ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը սկսել է տուգանել այն հետիոտներին, ովքեր փողոցը հատում են հեռախոսների էկրանին նայելով:
Արմավիրի մարզի Նորակերտ և Արարատի մարզի Սիս համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն:
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում շարունակվող բողոքի ակցիաների հետևանքով ևս մեկ մարդ է մահացել:
Միացյալ Նահանգները պատրաստ է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն տրամադրել Վենեսուելային:
Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել է, որ երկրում տեղի է ունենում պետական հեղաշրջում:
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի հունվարի 26-ի արտահերթ նիստին կքննարկվեն Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները:
ՀՀ քաղաքացիները 2019 թ. մարտի 3-ից առանց մուտքի արտոնագրի կկարողանան այցելել Հոնկոնգ:
Փոքր Հայաստանի համար Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովը համաշխարհային տրամպլին է:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան իր էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին:
Այսօր մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Գարո Փալյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի մասին՝ պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել և թույլ չտալ, որ թուրքական 301 հոդվածով լռեցնել այլախոհներին։
Թուրքիայի կրոնական վարչության կողմից հրատարակված և աշակերտներին անվճար բաժանվող «Մարգարեն և երիտասարդությունը» գրքում աշխարհիկության ու կրթության դեմ քարոզչություն է արվում: Գրքում պնդում է արվում, որ կրթության մակարդակի բարձրացմանը զուգահեռ մարդիկ հեռանում են կրոնից:
Ֆրանսիայի բնակչությանը ցուցաբերվող պետական սոցիալական աջակցությունը վճարումների ծավալով անցյալ տարի կազմել է երկրի ՀՆԱ-ի 32 տոկոսը:
Կիևի դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պետական դավաճանության գործով հեռակա կերպով դատապարտել է 13 տարվա ազատազրկման:
Չեմ բացառում, որ Հայաստանը թիրախավորվի, հատկապես «Իսլամական պետության» պարագայում, երբ երաշխավորված չէ, որ որևէ պետություն կամ կառույց կարող է զերծ մնալ նրա կողմից սպառնացող վտանգներից։