Ո՞ւմ հետ էր հեռախոսով խորհրդակցում Փաշինյանը Ալիևի հետ հանդիպումից առաջ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Շաբաթվա ինտրիգն ու անսպասելի միջադեպը Փաշինյան-Ալիև արդեն երրորդ «ոչ պաշտոնական» հանդիպումն էր, որը տևեց 1,5 ժամ: Այս անգամ՝ Դավոսում:

Ու չնայած «այդպես ստացվեց» ոճով նշվում է, որ հանդիպումը պատահական էր, մեր տեղեկություններով, Ալիև-Փաշինյան հանդիպումը ի սկզբանե պլանավորած է եղել, ու երկու ղեկավարները նախապես տեղյակ են եղել:

Ավելին՝ հավաստի աղբյուրների համաձայն՝ հանդիպման մանրամասները քննարկվել են ԱԳ նախարարների մակարդակով 4–ժամյա հանդիպման շրջանակներում:

Ի դեպ՝ Ալիևի հետ հանդիպումից րոպեներ առաջ, երբ Փաշինյանը մտնում էր սենյակ,    հեռախոսով ոգևորված խոսում էր և ժպտում. ըստ «օդում կախված լուրերի», նա հեռախոսով խոսում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և խորհուրդներ հարցնում նրանից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս